• Latest news

Նախարար. Յուրաքանչյուր մոր մահվան դեպք ողբերգություն է

28 օգոստոսի, 2015  20:42

Հայաստանում մայրական մահացությունը չի կարող որպես վիճակագրություն դիտարկվել. յուրաքանչյուր մոր մահվան դեպք մեծ ողբերգություն է: Հայաստանում Ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարա Արմեն Մուրադյանը:

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում երիտասարդ հղի եւ ծննդկան կնոջ մահվան մի քանի դեպք է արձանագրվել, այդ պատճառով մայրական մահացության խնդիրը հասարակության ուշադրության կենտրոնում է: Նախարարի խոսքով, առողջապահության ոլորտի մասնագետներին այս խնդիրը հուզում է դեռեւս 1990-ական թվականներից:

90-ականներին մայրական մահացության ցուցանիշը մեր երկրում կազմել է 53 դեպք՝ 10 հազարից, 2001 թվականին այն հասել է նույնիսկ 71-ի: Այդ ժամանակից ի վեր Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնց օգնությամբ հաջողվել է այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 18.6-ի: Ամեն տարի երկրում շուրջ 45 հազար ծննդկան է գրանցվում, եւ ստացվում է, որ տարվա ընթացքում կարող է միջինը 7-8 մահվան դեպք գրանցվել:

«Այդ մահացությունները չեն կարող որպես վիճակագրություն դիտարկվել: Դրանցից յուրաքանչյուրը որպես մեծ ողբերգություն ենք ընկալում: Ցանկացած երկրի համար մայրական մահացությունը ողբերգություն է»,- նշեց նախարարը:

Նա նաեւ հավելեց, որ, ցավոք, չկա մի երկիր, որտեղ հաջողվել է լուծել մայրական մահացության խնդիրը: ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը 29.3 է, Արեւմտյան Եվրոպայում՝ 5: Իսկ Հայաստանն ինչ-որ տեղ մեջտեղում է:

Հետաքրքիր է, որ, միջազգային տվյալների համաձայն, Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը 30 է, իսկ մեր Առողջապահության նախարարության տվյալներով՝ 18.6: Բացատրելով այս տարբերությունը՝ նախարարը նշեց, որ, հնարավոր է, մեր երկրում մահացության ցուցանիշն ավելին կլիներ, եթե մեր մասնագետներն աշխատեին այնպես, ինչպես աշխատում են արեւմտյան երկրներում: Իհարկե, նրանց մոտ պրոֆեսիոնալիզմը շատ բարձր մակարդակի վրա է, սակայն մեր մասնագետները պարտքի եւ կարեկցանքի զգացողությունից ելնելով կարող են շատ ավելին անել, քան պահանջվում է:

Արմեն Մուրադյանը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած մի դեպք, երբ մարզերից մեկում ծննդկանը 3 լիտր արյուր էր կորցրել, եւ մասնագետները՝ Առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մեկնել են դեպքի վայր եւ օգնություն ցուցաբերել: Հիմա երիտասարդ կնոջ վիճակը բարելավվում է, իսկ մասնագետները քննարկում են հետագա բուժման հետ կապված հարցերը:

Նախարարը նաեւ հավելեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել եւ մի շարք ծրագրեր իրականացնել՝ ուղղված մայրական մահացության դեպքերի նվազմանը.

• 15-ամյա աղջիկների տեղափոխումը դիսպանսեր,

• Օպերատիվ խմբերի աշխատանք,

• Ձեռնարկների մշակում,

• Անվճար ծննօգնություն, որը ներդրվել է 2009 թվականին,

• Ընտանիքի պլանավորման ծրագիր (եւ աբորտների կանխարգելում),

• Եվ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել