• Latest news

Նախարար. Ծխելը դեռեւս ՀՀ առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից է

28 օգոստոսի, 2015  21:59

Անառողջ կենսակերպի խնդիրը շարունակում է Հայաստանում շատ արդիական մնալ. 2 հայից 1-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, 2-ից 1-ը նստակյաց կենսակերպ է վարում եւ սպորտով չի զբաղվում, 2 տղամարդուց 1-ը ծխում է, 8-ից 1-ը՝ չարաշահում ալկոհոլը: Հայաստանում Ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով, ծխելը շարունակում է մնալ կարեւորագույն խնդիրներից մեկը, եւ այն լուրջ հետեւանքներ է ունենում առողջության վրա, քանի որ թոքերի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդությունների մեջ մահացության հիմնական պատճառներից է: Ավելին, 2014 թվականին, 2002-ի համեմատ, օնկոլոգիական հիվանդություններից մահացությունը զգալիորեն աճել է՝ 16-ից հասնելով 20%-ի:

Նախարարի կարծիքով, ծխելու խնդիրը լուծելու համար օրենսդրական միջոցներն ու արգելքները բավարար չեն: Հարկավոր է փոխել հասարակության մտածելակերպը եւ հասնել նրան, որպեսզի հասարակական վայրերում եւ, ընդհանրապես, ծխելն ամոթ համարվի:

Ի դեպ, հետաքրքիր է, որ վերջին տարիներին Հայաստանում աճել է նաեւ ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը. եթե 2007 թվականին նրանց թիվը 53% էր, ապա 2009-ին՝ արդեն 54%, իսկ 2012-ի՝ 57%: Միաժամանակ, ավելացել է նաեւ բարձր ճնշում ունեցող մարդկանց թիվը՝ 13-ից հասնելով 37%-ի:

Այս բոլոր խնդիրներն ընկած են մի շարք հիվանդությունների հիմքում, որոնք կարելի էր կանխել՝ պարզապես առողջ կենսակերպ վարելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել