• Latest news

Արմեն Մուրադյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում ծնելիությունը 2 անգամ նվազել է

28 օգոստոսի, 2015  23:35

1990 թվականին Հայաստանում 80.022 երեխա է ծնվել, իսկ 2014-ին՝ 43.061, այսինքն՝ գրեթե 2 անգամ պակաս: Ծնելիության նվազագույն ցուցանիշն արձանագրվել է 2001 թվականին՝ 33.422 երեխա: Հայաստանում Ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մինչ այդ, երկրում աճել է մահացության ցուցանիշը. եթե 1999 թվականին 21.993 մահ է արձանագրվել, ապա 2014-ին՝ 27.714: Բացի այդ, երկիրը, որտեղ բնակչության ավելի քան 7%-ը 65 տարեկանն անց մարդիկ են, ծերացող է համարվում: Հայաստանում 65 տարեկանն անց է բնակչության 11%-ը: Այս խնդիրը, նախարարի խոսքով, հարկավոր է լուծել՝ ավելացնելով ծնելիության ցուցանիշը: Ցանկալի է հասնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքում նվազագույնը 3 երեխա ծնվի:

Մահացության հիմնական պատճառներից առաջին տեղում դեռեւս սիրտ-անոթային հիվանդություններն են: Բայց այստեղ դրական տեղաշարժ կա. եթե 2002 թվականին այդ հիվանդությունները մահվան 54.9%-ի պատճառ էին, ապա 2013-ին այդ ցուցանիշը կազմել է 48%:

Նախարարը հույս ունի, որ Հայաստանում իրականացվող սքրինինգային ծրագրերը կօգնեն ժամանակին ախտորոշել եւ արդյունավետորեն բուժել սրտի բազմաթիվ հիվանդություններ, ինչն ավելի կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը:

Միաժամանակ, երկրում աճել է ուռուցքային հիվանդություններից մահացությունը: 2002 թվականին մահվան դեպքերի 16%-ի պատճառը քաղցկեղային հիվանդություններն են եղել, իսկ հիմա այդ ցուցանիշը հասել է 20%-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել