• Latest news

Միսն ու ձուկը նույնքան օգտակար սրտի համար, որքան ծխելուց հրաժարվելը

29 օգոստոսի, 2015  17:55

Ամեն օր միս եւ ձուկ ուտելը նույնքան օգտակար է սրտի համար, որքան ծխելուց հրաժարվելը: Այս մասին հայտարարել են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում:

Հետեւելով 2.000 կանանց՝ նրանք հայտնաբերել են, որ մեծ քանակությամբ սպիտակուցային սնունդ օգտագործողներն ավելի ցածր ճնշում եւ ավելի առողջ անոթներ ունեն, ինչը զգալիորեն նվազեցնում է սրտի եւ ուղեղի կաթվածի վտանգը: Այսպիսի սննդակարգի առավելությունը բացատրվում է մեծ քանակությամբ ամինաթթուների պարունակությամբ, որոնք օգնում են ամրացնել մարմնի բջիջները, հյուսվածքներն ու մկանները:

Սպիտակուցներով հարուստ են միսը, ձուկը, կաթնամթերքը, լոբազգիները, բրոկոլին եւ սպանախը: Հետաքրքիր է, որ ամինաթթուների տարբեր աղբյուրներ տարբեր առավելություններ ունեն. բանջարեղենից եւ լոբազգիներից ստացվող ամինաթթուներն իջեցնում են զարկերակային ճնշումը, իսկ կաթից, մսից եւ ձկից ստացված ամինաթթուները նվազեցնում են զարկերակային կարծրության մակարդակը:

Ամեն դեպքում, սրտի հիվանդություններից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր 75 գրամ սթեյք օգտագործել, 100 գրամ սաղմոնի փափկամիս կամ 500 մլ ցածր յուղայնությամբ կաթ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել