• Latest news

Մարդկանց 2.5%-ը չի կարողանում հիշել ծանոթների դեմքերը

29 օգոստոսի, 2015  19:10

Դեռեւս 2010 թվականին գիտական լրագրող Կառլ Ցիմմերը Discover ամսագրում հոդված էր գրել՝ նկարագրելով բրիտանացի նյուդաբան Ադամ Զեմանի այցելուներից մեկի հետ կապված դեպքը. վերջինը չի կարողացել պատկերացնել մարդկանց կամ իրերը: Հոդվածի հրապարակումից հետո եւս 21 մարդ է դիմել պրոֆեսոր Զեմանին՝ նշելով, որ նույն խնդիրն ունի. փակելով աչքերը՝ չի կարողանում հիշել ծանոթների դեմքերը:

Հիմա պրոֆեսոր Զեմանն ու University of Exeter Medical School-ից նրա գործընկերները հաղորդում են, որ այդպիսի խանգարում ունի մոլորակի բնակչության 2.5%-ը:

Այդ երեւույթը կոչվում է երեւակայության բացակայություն: Խնդիրն առաջին անգամ արձանագրվել է հեռավոր 1880 թվականին: Ռիսկային խմբում են նրանք, ովքեր նախկինում գլխուղեղի եւ նյարդային համակարգի գործունեության հետ կապված խնդիրներ են ունեցել: Այդ ֆենոմենը, սակայն, քիչ է ուսումնասիրված, եւ շատ հարցեր դեռեւս պատասխան չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել