• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին փորձում են բուժել պոլիոմիելիտի հարուցիչով

31 օգոստոսի, 2015  17:43

Դյուկի համալսարանի հետազոտողները բուժման փորձարարական մեթոդ են կիրառում, որը հիմնված է պոլիոմիելիտի փոփոխված հարուցիչի վրա: Գիտնականները հույս ունեն այդ հարուցիչի օգնությամբ մեծացնել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը:  

Դեռեւս անցյալ տարի այդ համալսարանի գիտնականները իրենց վրա ուշադրություն էին հրավիրել կլինիկական վաղ փորձարկումներով, որոնք հաջող էին անցել եւ որոնց ընթացքում պոլիոմիելիտի հարուցիչը օգտագործվում էր ուղեղի քաղցկեղով հիվանդներին բուժելու համար: Այժմ նրանք պատրաստվում են PVSRIPO կոչվող այդ մեթոդը կիրառել արդեն առաջացած փուլում գտնվող շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժելու համար: 

Եթե շագանակագեղձի քաղցկեղը տարածվում է լիմֆատիկ հանգույցների, ոսկրերի եւ այլ օրգանների վրա, հիվանդների՝ ողջ մնալու շանսերը կտրուկ նվազում են. նման հիվանդների ընդամենը 28 տոկոսն է 5 տարի ապրում: Բժիշկները հույս ունեն, որ նոր  բուժումը կկարողանա շանս տալ նման հիվանդներին, որոնք առանց դրա դատապարտված են:

PVSRIPO-ով թերապիայում օգտագործվում է պոլիոմիելիտի փոփոխված հարուցիչը, որը չի տարածում հիվանդությունը, փոխարենը հարձակվում է քաղցկեղի բջիջների վրա եւ ոչնչացնում է դրանք, իսկ առողջներին չի դիպչում: Այդ մեթոդը նաեւ ամրացնում է իմունային համակարգը եւ նրան օգնում է պայքարել հիվանդության դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է