• Latest news

Սնունդը գեր մարդկանց մոտ թմրամոլությանը նման կախվածություն է առաջացնում

31 օգոստոսի, 2015  21:36

Նոր ապացույց է հայտնաբերվել հօգուտ այն բանի, որ սնունդ ընդունելը ճարպակալումից տառապող մարդկանց ուղեղում «միացնում է» նյարդային բջիջների այն շղթաները, որոնք կապ ունեն թմրանյութից կախվածության հետ:  Այդ մասին իսպանացի գիտնականները պատմել են Նեյրոհոգեդեղագործության եվրոպական կոլեգիայի հերթական ժողովին: 

«Մեր ստացած եզրահանգումները վկայում են հօգուտ այն բանի, որ լիքոտ մարդկանց հաճույքի կենտրոնը սնունդ ուտելուն նույն կերպ է արձագանքում, ինչպես թմրամոլների ուղեղը՝ թմրանյութի ընդունմանը», — հայտարարել է Օրեն Կոնտրերաս-Ռոդրիգեսը (Oren Contreras-Rodrgiuez) Գրանադայի համալսարանից (Իսպանիա):

Կոնտրերաս-Ռոդրիգեսն ու իր գործընկերները նման եզրահանգման են եկել՝ համեմատելով սլացիկ մարդկանց ու ճարպակալումից տառապող նրանց տարեկիցների ուղեղների աշխատանքը:  Այդ նպատակի համար գիտնականները մի քանի տասնյակ կամավորից կազմված խումբ են հավաքել եւ նրանց առաջարկել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի թեսթ անցնել: 

Նեյրոֆիզիոլոգները փորձարկման մասնակիցներին նկարներ են ցույց տվել, որոնց մի մասի վրա ախորժալի սնունդ է պատկերված եղել, իսկ մյուսների վրա՝ չեզոք եւ ոչ ուտելի առարկաներ:

Ինչպես պարզվել է, սննդի լուսանկարները նյարդային համակարգի լրիվ տարբեր հատվածներում են ռեակցիա առաջացրել. սլացիկ մարդկանց մոտ միացել եւ իրար հետ «շփվել» են հիշողության եւ պայմանական ռեֆլեքսների կենտրոնները, մինչդեռ ավելորդ քաշ ունեցողների մոտ ակտիվացել են հաճույքի եւ սննդի արժեքի գնահատման կենտրոնները: Նման մի բան է տեղի ունենում թմրամոլների ուղեղներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:  

Փորձարկման հեղինակները հույս ունեն, որ ապագայում իրենք կկարողանան միջոց գտնել ուղեղի այդ հատվածների կապն ու ակտիվությունը նվազեցնելու համար, որպեսզի նվազեցնեն լիքոտ մարդկանց սնվելու հակումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է