• Latest news

Ընկճախտով տառապող աղջիկը դաջվածք է արել, որը կարդացվում է ե՛ւ«Ես լավ եմ», ե՛ւ «Փրկեք ինձ» (ֆոտո)

1 սեպտեմբերի, 2015  17:20

Ընկճախտով տառապող Բեկա Մայլսը որոշել է իր զգացմունքներն արտահայտել դաջվածքի միջոցով, որը ներքեւից կարդացվում է որպես «Ես լավ եմ» (I’m fine), իսկ վերեւից՝ «Փրկեք ինձ» (Save me)։

Աղջիկը իր դաջվածքի լուսանկարները տեղադրել է համացանցում եւ խնդրել է ծնողներին չդատապարտել իրեն այդ ընտրության համար։ Կարճ ժամանակում նրա լուսանկարները ավելի քան 300 հազար «լայք» են հավաքել։

Նա ֆեւյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ես ուզում եմ պատմել այն, ինչի մասին ձեզնից քչերը գիտեն։ Ես պատրաստ եմ խոսել իմ հոգեկան հիվանդության մասին։ Անցյալ տարի ինձ մոտ ընկճախտ էին ախտորոշել։ Այսօր ես արեցի այս դաջվածքը։ Կարծում եմ՝ ոտքը լավագույն տեղն է, որի վրա կարելի էր արտահայտել այդ դաջվածքի իմաստը։ Բոլորը տեսնում են այնտեղ «Ես լավ եմ» գրառումը, իսկ ես տեսնում եմ «Փրկեք ինձ»։ Ըստ իս՝ դա նշանակում է, որ մյուսները տեսնում են մարդու, որի մոտ արտաքինից ամեն բան նորմալ է թվում, սակայն իրականում նա իրեն լավ չի զգում։ Մարդիկ, որոնք արտաքինից երջանիկ են թվում, իրականում կարող են տառապել ներսում»։

Աղջկա խոսքով՝ ինքը չէր սպասում, որ լուսանկարն այդքան ուշադրություն կհրավիրի։ Ամեն դեպքում այն հնարավորություն է տալիս վեր հանել ընկճախտի խնդիրը եւ նրա նկատմամբ  մեծ ուշադրություն գրավել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է