• Latest news

Բոտուլիզմով հիվանդացած կանանց վիճակը ծանր է մնում

1 սեպտեմբերի, 2015  11:43

Գյումրիում բոտուլիզմով հիվանդացած քույրերից մեկի վիճակը կայուն ծանր է մնում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ կնոջը 2 օր առաջ տեղափոխել էին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Բոտուլիզմով հիվանդացած մյուս քույրը ներկայումս գտնվում է Գյումրի քաղաքի Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում։ Ինչպես տեղեկանում ենք հիվանդանոցից, կնոջը դեռեւս դուրս չեն գրել, նրա վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին երկու քույրերի մոտ բոտուլիզմ էր հայտնաբերվել այն բանից հետո, երբ նրանք 20 օր առաջ տնային պայմաններում թթու դրած վարունգ էին կերել։ Վարունգն ուտելուց մի քանի ժամ անց քույրերից մեկի մոտ սրտխառնոց եւ փսխոց էր սկսվել, ինչպես նաեւ տեսողական եւ շնչառական խնդիրներ։ Հաջորդ օրը նույն ախտանիշներն ի հայտ էին եկել քրոջ մոտ։

Մեր տեղեկություններով՝ ընտանիքի մյուս անդամների մոտ նույնպես բոտուլիզմի թեթեւ ախտանշաններ են եղել, սակայն նրանք ամբուլատուր բուժում են ստացել եւ չեն հոսպիտալացվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է