• Latest news

Իմունային բջիջների զանգվածային ինքնասպանությունները ՄԻԱՎ վարակը ՁԻԱՀ-ի են վերածում

1 սեպտեմբերի, 2015  22:34

Մարդու իմունալ անբավարարության վարակը ինքնին չի հանգեցնում ՁԻԱՀ-ի զարգացման. Բայց երբ առողջ բջիջները չեն կարողանում հաղթել վարակը, օրգանիզմում մեկնարկում է իմունային բջիջների զանգվածային ինքնասպանության շղթայական ռեակցիա, ու հենց CD4 T բջիջների մահն էլ հանգեցնում է ՁԻԱՀ-ի զարգացմանը: Այս մասին հայտնում են Ավստրալիայի իմունալոգիայի եւ վարակաբանության Գլանդսթոնյան ինստիտուտի մասնագետները:

Գիտնականները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ ՄԻԱՎ վարակակիրների իմունային բջիջների 95 տոկոսը մահանում է այն բանից հետո, երբ չի կարողանում ոչնչացնել վարակը: Առողջ բջիջները կարող են թույլ չտալ, որ վարակը թափանցի իրենց մեջ, սակայն վարակի ԴՆԹ-ն մնում է նրանց մեջ, իսկ այդ ԴՆԹ-ի ֆերմենտները գործի են դնում բջիջների ինքնաոչնչացման մեխանիզմը, որը կոչվում է պիրոպտոզ: Ստացվում է, որ ավշային հանգույցներում CD4 T լիմֆոցիտների գլխավոր ոչնչացնողը մյուս վարակված բջիջներն են, այլ ոչ թե ազատ վիրուսը: Գիտնականները նաեւ փորձել են գտնել՝ բորբոքումը եւ իմունային բջիջների ինքնասպանությունը կանխելու միջոցներ:

«Այս հետազոտությունն արմատապես փոխում է մեր պատկերացումն այն մասին, թե ինչպես է ՄԻԱՎ-ը առաջացնում բջիջների զանգվածային ոչնչացում, եւ ուշադրության կենտրոնում են հայտնվում ավշային հանգույցներում վարակված բջիջները, այլ ոչ թե ազատ վիրուսը», - ասում է հետազոտության հեղինակ Ուորներ Գրինը: - «Բջիջից բջիջ վարակի փոխանցման արգելափակումը կօգնի կանգնեցնել ՄԻԱՎ վարակի՝ ՁԻԱՀ-ի վերածվելու պրոցեսը»:

Այս հետազոտության մասին հայտնել է Cell Reports գիտական ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել