• Latest news

Ինչպես կանխել դպրոցականների տեսողական խնդիրները

1 սեպտեմբերի, 2015  20:31

Նոր ուսումնական տարին նոր մարտահրավերներ է ստեղծում երեխաների առողջության, կեցվածքի եւ տեսողության համար: Ինչպե՞ս կարելի է կանխել տեսողական խնդիրները: Ահա թե ինչ խորհուրդներ են տալիս Առողջապահության նախարարության մասնագետները:

Ֆիզիկական ակտիվություն

Ուսումն իհարկե լավ է, բայց չի կարելի մոռանալ նաեւ ֆիզիկական ակտիվության մասին: Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը եւ Առողջապահության նախարարությանն առընթեր Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջական միջավայրի եւ հիգիենայի բաժնի ղեկավար Աիդա Պետիկյանը խորհուրդ են տալիս երեխայի օրվա ռեժիմն այնպես դասավորել, որ նա անպայման կարողանա խաղալ փողոցում կամ սպորտով զբաղվել: Սա օգտակար կլինի ոչ միայն նրա տեսողության համար (աչքերը կարող են հանգստանալ ընթերցանությունից ու էլեկտրոնային սարքերի էկրաններից), այլեւ առողջության եւ կեցվածքի համար:

Համակարգիչ

Պետք չէ մոռանալ, որ համակարգչի, պլանշետի ու սմարթֆոնների երկարատեւ գործածումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության, կեցվածքի եւ տեսողության վրա: Դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել այն ժամերի քանակը, որոնք երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ: Ընդ որում սենյակը, որտեղ գտնվում է համակարգիչը, պետք է լավ լուսավորված լինի: Համակարգչի հետ աշխատելիս ցանկալի է յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ վեր կենալ ու զբոսնել սենյակում:

Լուսավորություն

Լուսավորությունը նույնպես շատ կարեւոր է թե երեխաների, թե մեծահասակների տեսողության համար: Համոզվեք, որ այն նստարանը, որի մոտ երեխան սովորում է (լինի դա տանը, թե դպրոցական դասասենյակում) ճիշտ է տեղադրված, եւ որ աշխատանքային մակերեսի վրա լույսը ձախ կողմից է ընկնում: Պետք է նաեւ ուշադրություն դարձնել դասասենյակում նստարանների դիրքին. գրատախտակից մինչեւ առաջին նստարանը հեռավորությունը պետք է լինի մոտավորապես 2.4-2.7 մետր, իսկ մինչեւ վերջին նստարանը հեռավորությունը չպետք է գերազանցի 8 մետրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել