• Latest news

Քնի պակասը բարձրացնում է մրսելու եւ հիվանդանալու հավանականությունը

1 սեպտեմբերի, 2015  23:41

Քնի պակասը մարդուն ավելի խոցելի է դարձնում ու նկատելիորեն բարձրացնում է մրսելու եւ հիվանդանալու հավանականությունը . մարդիկ, որոնք տառապում են քնի պակասից, 4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան նրանք ովքեր քնում են 7 եւ ավելի ժամ: Այդ մասին պատմում են UC San Francisco –ի եւ University of Pittsburgh Medical Center-ի մասնագետները:

2 ամսվա ընթացքում հետազոտողները սքրինինգ են արել 164 չափահաս կամավորների, նաեւ պարզել են, թե ինչ կենսակերպ են նրանք վարում, արդյոք ծխում են, ոգելից խմիչք օգտագործում են, հաճախ են սթրեսներ ապրում եւ օրական քանի ժամ են քնում: Հետո կամավորներին տեղավորել են մի սենյակում, որտեղ նրանց վարակել են հարբուխի վարակով: Նրանց առողջական վիճակին հետեւել են մոտակա մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պարզեն, թե ով է վարակվել, ով՝ ոչ:

Պարզվում է, որ 6 ժամից քիչ քնողները 4.2 անգամ՝ իսկ 5 ժամից էլ քիչ քնողները՝ 4.5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան նորմալ քնողները: Պարզվում է, որ հարբուխի ու քնի միջեւ կապը ավելի անկհայտ է, քան հարբուխի եւ կենսակերպի:

«Կարեւոր չէ, թե քանի տարեկան է մարդը, ինչ կրթություն կամ աշխատավարձ ունի, ինչ ռասսայի ներկայացուցիչ է, կամ ծխում է, թե ոչ,- ասել է հետազոտության հեղինակ բժիշկ Արիկ Պրատերը: Նշանակություն ունի միայն քնի պակասը: Այն ոչ միայն հոգնածություն կամ նյարդայնություն է առաջացնում, այլ արմատական ազդեցություն է թողնում ձեր առողջության վրա»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է