• Latest news

Ամերիկյան ընկերությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրել է 1.8 մլն դոլար արժողության բուժսարքավորումներ

1 սեպտեմբերի, 2015  19:27

Ամերիկյան Prime Healthcare Management-ը՝ United Armenian Fund (UAF)-ի հետ համագործակցությամբ 1.8 մլն դոլարի արժողության բուժսարքավորումներ են նվիրել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին:

Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները՝ Հայաստանն ու Ղարաբաղը ստացել են հատուկ մահճակալներ, անեսթեզիայի սարքավորումներ, վիրահատական սեղաններ, վիրահատական մանրադիտակներ ու մեծ քանակությամբ այլ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքը փրկելու համար:

«Մենք երկրորդ անգամ ենք բուժսարքավորումների խոշոր խմբաքանակ նվիրաբերում Հայաստանին ու Արցախին»,- ասել է Մայքլ Սարյանը՝ Prime Healthcare Management-ի մասնաճյուղերից մեկի նախագահը: Prime Healthcare Management ընկերությունը զբաղվում է ԱՄՆ 34 հիվանդանոցների կառավարումով: «Անցած տարի մենք Հայաստանի առողջապահության նախարարությանն ենք նվիրել 2 միլիոն դոլարի սարքավորում: Մենք ուրախ ենք, որ շարունակում ենք աջակցել Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին, նրանց տրամադրելով անհրաժեշտ բուժսարքավորումներ»:

Լոս Անջելես կատարած իր վերջին այցի ժամանակ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել էր Մայքլ Սարյանի եւ UAF-ի նախագահ Հարութ Սասունյանի հետ ու Prime Healthcare-ի պահեստում անձամբ է ընտրել այն սարքավորումները որոնք պետք է տրամադրվեին հայկական ու ղարաբաղյան հիվանդանոցներին: Նախարարը նաեւ կազմակերպել է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի հիվանդանոցների միջեւ սարքավորումների բաշխումով:

Prime Healthcare Management, Inc.-ը ԱՄՆ ում հիվանդանոցների կառավարման ոլորտում աշխատող խոշորագույն ընկերություններից մեկն է:

United Armenian Fund (UAF) –ը մի ընկերություն է որը միավորում է Armenian General Benevolent Union , Armenian Missionary Association of America, Armenian Relief Society, Diocese of the Armenian Church of America եւ Prelacy of the Armenian Apostolic Church of America ընկերություններին:

1989 թ առայսօր ընկերությունը Հայաստան է ուղարկել 713 միլիոն դոլար արժողության մարդասիրական օգնություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել