• Latest news

Կարճատեսության համար մեղավոր են գենե՞րը

2 սեպտեմբերի, 2015  20:38

Կոլումբիայի համալսարանի գենետիկները բացահայտել են մի գեն, որի մուտացիաները հանգեցնում են միոպիայի զարգացման եւ ակնոց կրելու անհրաժեշտության այն մարդկանց մոտ, ում նրանց հասակակիցները մանկության տարիներին «բոտանիկ» էին անվանում: Խոսքը նրանց մասին է, ովքեր մանուկ հասակում շատ են գիրք կարդացել, ասված է հոդվածում, որը հրապարակվել է PLOS Genetics ամսագրում:

Անդրեյ Տկաչենկոն ՝ Նյու յորքի Կոլումբիայի համալսարանից ու նրա գործընկերները գտել են մի գեն, որը կարճատեսություն է առաջացնում հենց «բոտանիկների», այլ ոչ թե ուրիշների մոտ: Նրանք վերլուծել են Մեծ բրիտանիայի ՝ կարճատեսությունից տառապող կամ էլ հոյակապ տեսողությամբ աչքի ընկնող 14 հազար բնակչի գենոմի կառուցվածքը: Գիտնականները պարզել են, որ այս գենի հատուկ տեսակի կրողները հինգ անգամ ավելի հաճախ են սկսում ակնոց կրել, եթե նրանք մանուկ հասակում շատ են գիրք կարդում:

Փորձելով պարզել գենի աշխատանքի մեխանիզմները, գիտնականները մի շարք փորձարկումներ են արել մկների վրա, որոնց ընթացքում կրծողների մի կեսի ԴՆԹ-ում մասամբ կամ էլ ամբողջովին անջատել են այդ գենի պատճեները եւ հետեւել, թե որքան հաճախ են նրանք կարճատես դառնում ՝ մյուս խմբի կենդանիների համեմատ:

Գենետիկ անալիզի արդյունքները հուսախաբ չեն արել Տկաչենկոյի խմբին ՝ APLP2 գենի անջատումը հանգեցրել է նրան, որ մկները նկատելիորեն ավելի հազվադեպ են տառապել կարճատեսությունից ու ավելի հաճախ են հեռատես դարձել: Ուշագրավ է, որ վանդակներում լուսավորության վատացումը եւ մյուս գործոնները, որոնք սովորաբար տեսողության վատացման պատճառ են դառնում, նկատելիորեն ավելի քիչ ազդեցություն են թողել անջատված APLP2-ով մկների, քան հսկիչ խմբի կենդանիների վրա:

Բայց առայժմ անհայտ է մնում, թե հատկապես ինչ մեխանիզմով է APLP2-ը ազդում կարճատեսության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է