• Latest news

Ալցհեյմերի հիվանդությունը զարգանում է ուղեղի ճարպային գոյացությունների պատճառով

2 սեպտեմբերի, 2015  17:32

Մոնռեալի համալսարանի գիտահետազոտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ուղեղում ճարպային բջիջների չափազանց մեծ կուտակումները կարող են առաջացնել կամ էլ արագացնել հիվանդության ընթացքը: Այդ բացահայտումը թույլ կտա գտնել հիվանդության բուժման նոր մեթոդներ, հայտնում է The Nation-ը:

Հետազոտողները նշում են, որ Ալցհեյմերի հիվանդությունից մահացած հիվանդների ուղեղում ճարպային բջիջների կուտակումները առաջին անգամ հայտնաբերվել են 1906 թ., երբ բժիշկ Ալոիս Ալցհեյմերը նկարագրել է այդ հիվանդությունը: Բացի դրանից կանադական գիտնականները պարզել են այդ ճարպի տեսակը:

Ի սկզբանե, թիմը փորձում էր պարզել, թե ինչու ուղեղի ցողունային բջիջները, որոնք սովորաբար բուժում են գլխուղեղի վնասվածքները, ոչ ակտիվ են դառնում ՝ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ: Դրանք ախտահարված են եղել, երբ այդ ցողունային բջիջների մոտ ճարպ են հայտնաբերել:

Հետո գիտնականները համեմատել են Ալցհեյմերի հիվանդությունից մահացած ինը հիվանդների ուղեղները ՝ նման հիվանդություն չունեցող հինգ մարդու ուղեղի հետ: Պարզվել է, որ առաջին խմբի մարդկանց ուղեղներում ճարպային կուտակումները զգալիորեն ավելի շատ են: Սպեկտրոմետրերի օգնությամբ հետազոտողները որոշել են նաեւ ճարպի տեսակը: Այդ նույն ճարպաթթուները կարելի է գտնել նաեւ կենդանական ճարպերում եւ բուսական յուղերում: Թիմը համարում է, որ այս բացահայտումը կարող է դառնալ պակասող օղակը ՝ Ալցհեյմերի հիվանդության հետազոտության բնագավառում:

«Մենք հայտանբերել ենք, որ այդ ճարպաթթուները արտադրվում են հենց ուղեղի կողմից: Նորմալ ծերացման դեպքում դրանք դանդաղ են գոյանում ու ոչ մեծ քանակություններով: Բայց այդ գործընթացը զգալիորեն արագանում է, եթե մարդու օրգանիզմում կան գեներ որոնք հակված են Ալցհեյմերի հիվանդությանը», - նշել է հետազոտության առաջատար հեղինակ Կառլ ֆերնանդեսը:

Մկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ հակում ունեցող կրծողների ուղեղը երկու ամսում է արտադրում այդ ճարպաթթուների կուտակումները: Մարդու դեպքում այդ ժամանակահատվածը կկազմի մոտավորապես 20 տարի:

«Այսպիսով, մենք համարում ենք, որ ճարպաթթուների կուտակումը ոչ թե հիվանդության հետեւանքն է, այլ պատճառը եւ խթանիչը», - ասում է պրոֆեսորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել