• Latest news

Մարիխուանան կրճատում է տղամարդկանց սպերմատազոիդների քանակը

2 սեպտեմբերի, 2015  22:47

Շաբաթական մեկ անգամ եւ ավելի հաճախ մարիխուանա ծխելը ծայրաստիճան բացասաբար է ազդում տղամարդկանց պտղաբերության վրա ու կարող է մեկ երրորդով նվազեցնել սպերմատազոիդների քանակը, նախազգուշացնում են Դանիայի Կոպենհագենի համալսարանի փորձագետները:

Ընդ որում եթե տղամարդը մարիխուանան համատեղում է ավելի ծանր թմրադեղերի՝ օրինակ կոկաինի ու էքսթազիի հետ, ապա նրա սպերմատազոիդների քանակը նվազում է 55 տոկոսով:

Վերոնշյալ համալսարանի հետազոտողները վերլուծել են 1215 երիտասարդ դանիացիների ՝ 18-25 տարեկան: Տղամարդները արյան եւ սպերմայի անալիզ են հանձնել, անցել են բուժզննում ու պատմել ՝ արդյոք վերջին 3 ամսում գործածել են մարիխունա կամ այլ թմրադեղեր, օրինակ կոկաին, ամֆետամին ու էքսթազի : Տղամարդկանց 45 տոկոսը նշված ժամանակահատվածում ծխել էր մարիխուանա, իսկ մոտավորապես 10 տոկոսը այն օգտագործել էր ուրիշ թմրադեղերի հետ համատեղ:

Մասնագետները հայտնաբերել են, որ մարիխուանայի կանոնավոր՝ շաբաթական մեկ անգամից ավելի հաճախ գործածումը 29 տոկոսով նվազեցնում էր սպերմատազոիդների քանակը այն տղամարդկանց համեմատ, ովքեր մարիխուանա էին ծխել ավելի փոքր քանակություններով կամ էլ առհասարակ չէին ծխել: Իսկ եթե տղամարդիկ մարիխուանայի հետ միասին նաեւ ուրիշ թմրադեղեր էին օգտագործել, սպերմատազոիդների քանակը նվազել էր 55 տոկոսով: Հետազոտողները նաեւ նշել են, որ մարիխուանա ծխողների մոտ տեստոստերոն հորմոնի քանակն ավելի բարձր է եղել:

Առայժմ գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես եւ ինչու է մարիխուանան վնասում տղամարդու բեղունությանը, հավանաբար սա պայմանավորված է նրանով, որ տետրահիդրոկաննաբինոլը՝ այդ թմրադեղի պսիխոակտիվ կոմպոնենտը, փոխգործողության մեջ է մտնում ձվարանների սպեցիֆիկ ռեցեպտորների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է