• Latest news

Վաուչերային համակարգը կլավացնի հաշմանդամների համար նախատեսված սարքավորումների որակը (ֆոտո, վիդեո)

2 սեպտեմբերի, 2015  16:37

Հաշմանդամություն  ունեցող մարդկանց համար նախատեսված սարքավորումների գնման  վաուչերային համակարգի ներդրումը Հայաստանում կօգնի բարձրացնել այդ սարքավորումների որակը: Նման տեսակետ են արտահայտել սահմանափակ հնարավորությւոններով մարդկանց համար նախատեսված զանազան սարքավորումների ու հարմարանքների ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցները։ Ցուցահանդեսը անցել է Երեւանում սեպտեմբերի 2-ին:

Ինչպես լրագրողներին պատմել է «Սիմս-2» ռուսական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Բադալյանը, ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր ընկերությունների ապրանքներ, որոնք սահմանափակ հնարավորություններով մարդկանց հնարավորություն են տալիս ապրել լիարժեք կյանքով: Խոսքը եւ հաշմանդամների սայլակի, եւ ձեռնափայտի, եւ լոգարանի համար նախատեսված զանազան հարմարանքների եւ շատ այլ բաների մասին է: Այդ բոլոր պարագաները, Բադալյանի խոսքով, կհեշտացնեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլեւ նրանց խնամող հարազատների կյանքը:

Հաշմանդամների «Փյունիկ» հայկական ասոցացիայի ղեկավար Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին նշեց, որ որոշումներ կայացնելու համար պատասխանատուները պետք է հասկանան, որ չի կարելի ներմուծել մեծ քանակության նույնատեսակ սայլակներ ու բաժանել դրանք հաշմանդամներին, շատ ավելի ճիշտ է ներդնել վաուչերների համակարգ ու այդ մարդկանց հնարավորություն տալ ինքնուրույն ընտրել իրենց պահանջներին համապատասխանող սարքավորում՝ վճարելով դրա դիմաց վաուչերներով:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը նույնպես համաձայնեց, որ Հայաստանում արժե ներդնել վաուչերների համակարգը: Հաշմանդամություն ունեցողներին հաշմանդամների անվճար սայլակներ են տրամադրում երեք տարին մեկ անգամ, սակայն դրանք անորակ են ու հաճախ չեն համապատասխանում մարդու տարիքին:

Արմեն Ալավերդյանը ցույց տվեց իր անձնական հաշմանդամային սայլակը, որն ընդամենը մեկ տարի է օգտագործում, բայց որն արդեն բավականին մաշվել է ու մի քանի անգամ տարվել վերանորոգման:

Իսկ եթե երկրում ներդրվի վաուչերային համակարգ, ու մարդիկ ընտրելու հնարավորություն ստանան, կհայտնվի առողջ մրցակցություն,  ինչը կստիպի սարքավորումներ արտադրողներին բարելավել իրենց արտադրանքի որակը:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Փյունիկ» հաշմանդամների հայկական ասոցացիայի եւ «Բարրի» ընկերության կողմից: Կազմակերպիչների խոսքերով՝ մոտակա ամսվա ընթացքում Երեւանում կբացվի խանութ, որտեղ ներկայացված բոլոր սարքավորումները հնարավոր կլինի գնել կամ պատվիրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել