• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը պայմանավորված է մատների երկարությունո՞վ

3 սեպտեմբերի, 2015  22:11

Ձեռքի մատների երկարության եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգի միջեւ առկա կապի մասին հավանաբար բոլորն են լսել . կա տեսակետ, որ եթե տղամարդու անանուն մատը ցուցամատից ավելի երկար է, ուրեմն նա գտնվում է բարձր ռիսկի խմբում:

Սա առասպել է, թե՞ ճշմարտություն: Այս հարցի շուրջ իրենց դատողություններն են հայտնել Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:

2011 թ հրապարակված հետազոտության շրջանակում, գիտնականները 15 տարի ուսումնասիրել են շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 1500 տղամարդու ու 3000 առողջ տղամարդու: Պարզվում է, որ այն տղամարդիկ, ում ցուցամատը անանուն մատից ավելի երկար է, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու 33 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն, քան տղամարդիկ, ում անանուն մատն է ավելի երկար:

Մեկ ուրիշ հետազոտություն նաեւ ցույց էր տվել, որ երկար անանուն մատով տղամարդկանց մոտ ավելի հաճախ է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղ:

Այս կապի պատճառը, ըստ գիտնականների, կարող է թաքնված լինել մարդու հոմեոտիկ գեներում, որոնք դեռ մոր արգանդում կանոնակարգում են պտղի օրգանների աճը ՝ թե ներքին օրգանների ՝ շագանակագեղձի ու երիկամների, թե մատների: Համենայն դեպս 2015 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ շագանակագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների մոտ այդ գեների համամասնությունը խախտված է: Ճիշտ է դեռ անհայտ է, թե ինչպես են այդ գեները փոխգործում հորմոնների ՝ էստրոգենի ու էնդրոգենի հետ, որոնք նույնպես դեր են կատարում քաղցկեղային հիվանդությունների զարգացման հարցում: Սակայն որոշակի կապ հաստատ կա, չէ՞ որ հենց էստրոգենների քանակով է պայմանավորված ցուցամատի երկարությունը:

Քլիվլենդի բուժարանի մասնագետների կարծիքով ՝ շատ կարեւոր է հասկանալ հորմոնների ու հոմեոտիկ գեների փոխազդեցության մեխանիզմը, քանի որ դրա շնորհիվ հնարավոր կլինի գտնել քաղցկեղի դեմ պայքարելու նոր միջոցներ: Ինչ վերաբերում է մատների երկարությանը ՝ նոր հետազոտություններ են պահանջվում, որպեսզի վերջնականապես ապացուցվի մատների ու շագանակագեղձի քաղցկեղի միջեւ առկա կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել