• Latest news

Հղիներից փող են վերցնում երեխայի սեռը հայտնելու համար. պատմում են կանայք

3 սեպտեմբերի, 2015  16:43

Վերջերս Հայաստանի պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում հղի կանանցից սկսել են փող վերցնել երեխայի սեռը որոշելու համար, չնայած ըստ գործող օրենքի՝ հղի կանանց խնամքը,այդ թվում ուլտրաձայնային հետազոտությունը, եթե այն արվում է բժշկի նշանակմամբ, մեր երկրում անվճար է: Ընդ որում բուժաշխատողները այդ վճարը պատճառաբանում են երեխայի սեռը հայտնելու արգելքով, չնայած օրենքում նման արգելք չկա: Այդ մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել են հղի կամ վերջերս ծննդաբերած կանայք, որոնց շրջանում մի փոքրիկ հարցում է իրականացվել:

Նորան NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է այն մասին, թե ինչպես այն հիվանդանոցում, որտեղ ինքը հաշվառված էր, սոնոգրաֆիայի մասնագետն իրեն ասել է, որ երեխայի սեռը հայտնելու իրավունք չունի, քանի որ օրենքն արգելում է: Բայց 5000 դրամի դիմաց ապագա մայրը կարող է ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունը: Ընդ որում նրան առաջարկել են այդ գումարը վճարել ոչ թե դրամարկղում, այլ անձամբ սոնոգրաֆիստին:

Նվազ ուշագրավ չէ նաեւ Լիլիթի պատմությունը. կլինիկայում նրան ու ամուսնուն առաջարկել են վճարել 3000 դրամ երեխայի սեռը իմանալու համար, իսկ երբ երիտասարդ զույգը ասել է, որ սեռն իրենց չի հետաքրքրում, բուժաշխատողները սկսել են փնթփնթալ, որ «շատ ժլատ սերունդ է, 3000 դրամ չեն ուզում վճարել»:

Որոշ կլինիկաներում երեխայի սեռի որոշումը առհասարակ վճարովի ծառայությունների թվին է պատկանում ՝ տեղեկության դիմաց պաշտոնապես վճարում են դրամարկղում: Պայծառն ու Քրիստինան հաշվառված էին նույն հիվանդանոցում ու երկուսն էլ երեխայի սեռը իմանալու համար վճարել են դրամարկղում: Ճիշտ է, մեկը 3000 դրամ է վճարել, իսկ մյուսը՝ 5000:

Հետաքրքիր է, որ սեռը հայտնելու համար հղիներից փող են վերցնում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ երկրի մարզերում: Հրազդանցի աղջիկը պատմել է, որ երեխայի սեռի մասին տեղեկության դիմաց 4000 դրամ է վճարել, բայց փողը ոչ թե սոնոգրաֆիստի գրպանն է գնացել, այլ դրամարկղ: Նույնը մեզ պատմեցին նաեւ Եղվարդի մասին՝ այնտեղ, ճիշտ է, ընդամենը 3000 դրամ են վերցրել:

Հանուն արդարության պետք է նշել, որ այս երեւույթի հետ բախվում են ոչ բոլոր հղիները: Մի քանի կին՝ NEWS.am Medicine թղթակցի հետ զրույցում ասել են, որ առաջին անգամ են լսում, որ հղիներից փող վերցնեն, համենայն դեպս իրենց ՝ երեխայի մասին ցանկացած տեղեկություն անվճար են տրամադրել: Օֆելյային, օրինակ, պարզապես հարցրել են՝ ուզում է սեռը իմանալ, թե ոչ: Լսելով ի պատասխան «այո» ՝ սոնոգրաֆիստը պարզապես նրան ասել է, որ տղա է ունենալու ու ոչ մի փող դրա համար չի վերցրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել