• Latest news

Օրենքում չկա երեխայի սեռը հայտնելու արգելք. Մասնագետ

3 սեպտեմբերի, 2015  16:58

Մարդու վերարտադրողական առողջության մասին ՀՀ  օրենքում  դրույթ չկա ՝ երեխայի սեռը ծնողներին հայտնելու արգելքի մասին: Այս մասին  NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է Հայաստանի առողջապահության նախարարության վերարտադրողական ու մայրական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:

Հայաստանում հիմա մշակվում են վերարտադրողական առողջության մասին օրենքի լրացումներ, որոնց հիմնական նպատակն է կանխել  հղիության ընտրանքային ընդհատումները , որոնց պատճառով երկրում խախտվում է տղաների ու աղջիկների հարաբերակցությունը: Լրացումն արդեն արժանացել է կառավարության հավանությանը ու հիմա այն քննարկում են Ազգային ժողովում:

Լրացման մեջ, ինչպես նշել է Գայանե Ավագյանը, կան մի շարք դրույթներ, որոնք պետք է նպաստեն հղիիության պահպանմանը ՝ անկախ երեխայի սեռից: Օրինակ դրույթներից մեկը խրախուսում է բուժաշխատողներին ոչ միայն հայտնել երեխայի սեռը, այլեւ ցույց տալ պատկերը մոնիտորի վրա ու ամեն ինչ բացատրել, որպեսզի ծնողները կապվեն նրա հետ ու չմտածեն հղիության արհեստական ընդմիջման մասին: Նաեւ օրենքը նախատեսում է մինչեւ հղիության արհեստական ընդհատումը ծնողներին 3 օր  ժամանակ տալ մտածելու համար: Բացի դրանից արգելվում են հղիության ընդհատումները 12 շաբաթականից հետո, իսկ այն բժիշկը, ով խախտելով օրենքը,  ընդհատում է ավելի մեծ ժամկետով հղիությունը, կպատժվի: Իսկ երեխայի սեռը հայտնելու արգելքի մասին օրենքում ոչ մի խոսք չկա:

Ճիշտ է, օրենքում նման արգելք մտցնելու առաջարկ ժամանակին իրոք քննարկվել է, կար կարծիք, որ եթե ծնողները չիմանան երեխայի սեռը մինչեւ հղիության 30-րդ շաբաթը, ապա հետո արդեն ուշ կլինի ընդհատել այն: Այս առաջարկը դրվել է քննարկման, բայց քանի որ բոլոր մասնագետները ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել, իսկ օմբուդսմենը ասել էր,  որ նման արգելքը մարդու իրավունքների խախտում է, այդ դրույթը չէր մտել հիմա քննարկվող օրենքի մեջ:

Հիշեցնենք, որ շատ կանայք հայտնում են, որ կանացի կոնսուլտացիաներում իրենցից փող են վերցրել երեխայի սեռի մասին տեղեկություն հաղորդելու համար: Ընդ որում բուժաշխատողները պատճառաբանել են դա օրենքի փոփոխություններով, որոնք իբրեւ արգելում են հայտնել երեխայի սեռը մինչեւ հղիության 30 շաբաթը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է