• Latest news

Արդյո՞ք մանկական տրավմաները սեռական խանգարումների պատճառ են դառնում

4 սեպտեմբերի, 2015  14:06

Մանուկ հասակում ունեցած բացասական փորձն ու տրավմաները կարող են նպաստել մարդու մոտ սեռական ու այլ խանգարումների զարգացմանը: Այս մասին են վկայում այն հետազոտության նախնական տվյալները, որը  հիմա անց է կացվում Հայաստանում ու որի մասին լրագրողներին պատմել են ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանն ու «Սեռական առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուզաննա Ազատյանը:

«Adverse childhood experience»՝ «Մանկության անբարենպաստ փորձ» հարցաշարով հետազոտություններ տարիներ շարունակ անց են կացվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Իսկ Հայաստանում այն նախաձեռնել են բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնը՝ Արամ Հակոբյանի ղեկավարությամբ, «Սեռական առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը ու պրոֆեսոր Ալլեն Ազիզյանը ՝ Կալիֆոռնիայի պետական հոբեբուժական կլինիկայի հոգեբանության ամբիոնի ղեկավարը: Հետազոտության հիմնական նպատակն է պարզել ՝ արդյոք մանկության բացասական փորձը՝ օրինակ ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնությունը, ազդում է սեռական խանգարումների կամ վնասակար սովորությունների՝ ծխելու, թմրամոլության, հարբեցողության վրա: Եթե միանշանակ ապացուցվի ՝ մանկության խնդիրների ու հասուն կյանքի խանգարումների միջեւ առկա կապը, ապա հնարավոր կլինի մտածել այդ խնդիրները կանխող ռազմավարություն մշակելու մասին:

Առայժմ հետազոտությանը մասնակցել է մարդկանց փոքր խումբ՝ մոտավորապես 400 հոգի: Սակայն հետազոտությունը դեռ շարունակվում է ու դրանում կներառվեն կանայք, ովքեր զբաղվում են սեքս-բիզնեսով, թմրամոլներ ու սեռական տարբեր խանգարումներով մարդիկ: Անհրաժեշտ կլինի հետազոտությանը մասնակից դարձնել նաեւ առողջ մարդկանց:

Ինչպես պատմել են Արամ Հակոբյանն ու Ռուզաննա Ազատյանը ՝ հետազոտության նախնական տվյալները ցույց են տալիս, որ մանկության տրավմաները իրոք կարող են հանգեցնել  ոչ համարժեք, հակասոցիալական վարքագծի, այդ թվում վնասակար սովորությունների ու սեռական խանգարումների՝ օրինակ պրոմիսկուիտետի՝ զուգընկերների հաճախակի փոփոխության ձգտման, նաեւ այլ խանգարումների՝ այդ թվում ցավային ախտանիշների, էրեկցիայի եւ սերմնազատման խնդիրների եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է