• Latest news

Հայերը սկսել են ավելի հաճախ դիմել սեքսապաթոլոգի, նույնիսկ գյուղերից. մասնագետ

4 սեպտեմբերի, 2015  16:30

Վերջին տարիներին հայերը սկսել են ավելի հաճախ դիմել սեքսապաթոլոգներին, ընդ որում մասնագետներին դիմում են ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ հեռավոր գյուղերի բնակիչները: Այդ մասին լրագրողներին պատմել է «Սեռական առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուզաննա Ազատյանը:

Նկատելի է նաեւ մեկ այլ միտում. եթե առաջ մարդիկ մեծ նշանակություն չէին տալիս իրենց սեռական խնդիրներին ու նախընտրում էին ինչ- որ կերպ համակերպվել դրանց՝ մասնագետին դիմելով միայն ծայրահեղ դեպքերում, ապա հիմա նրանք սկսել են սեքսապաթոլոգի դիմել շատ ավելի շուտ՝ երբ խնդիրները դեռ սկզբնական փուլում են:

Ավելին, մարդիկ սկսել են ավելի ուշադիր վերաբերվել իրենց սեռական առողջությանը, ինչը կարող է վկայել այն մասին, որ ժողովուրդը սեռական հարցերում ավելի գրագետ է դարձել: Շատերին չեն վախեցնում նաեւ ֆինանսական խնդիրները ՝ նրանք նույնիսկ իրենց համեստ եկամուտներից փող են հատկացնում սեքսապաթոլոգին այցելելու համար, ինչը նույնպես ցույց է տալիս, որ մարդիկ սկսել են հասկանալ սեռական առողջության կարեւորությունը:

Հիմնականում սեքսապաթոլոգներին դիմում են 18-70 տարեկան մարդիկ, այսինքն նրանք, ովքեր ապրում են սեռական կյանքով: Սակայն եթե առաջ շատ հիվանդներ գալիս էին իրենց ծնողների հետ, ապա հիմա երիտասարդ զույգերը ավելի ինքնուրույն են դարձել ու իրենք են գալիս՝ առանց ծնողների:

Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնցով հիվանդները դիմում են մասնագետին, ապա տարիների ընթացքում դրանք գրեթե անփոփոխ են մնացել. կանանց շրջանում առավել տարածված են ցավային, ինչպես նաեւ լիբիդոյի խանգարումները, իսկ տղամարդկանց շրջանում՝ վաղաժամ սերմնազատման եւ տղամարդկային անպտղության խնդիրները: Որոշ զույգեր դիմում են նաեւ աններդաշնակության խնդրով, բացի դրանից հակաբեղմնավորիչ միջոցներին ու ընտանիքի պլանավորմանը նույնպես սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է