• Latest news

Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը՝ սեռական խանգարո՞ւմ

4 սեպտեմբերի, 2015  18:44

Սեռական զուգընկերներին հաճախակի փոխելու ձգտումը հաճախ սեռական խանգարման նշան է, որի պատճառները թաքնված են հիվանդի հեռավոր մանկությունում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանն ու «Սեռական առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուզաննա Ազատյանը:

Այս երեւույթը նույնիսկ գիտական անվանում ունի՝ պրոմիսկուիտետ. անկարգ, ոչնչով չսահմանափակվող սեռական կապեր բազմաթիվ զուգընկերների հետ, որոնք կարող են լինել ցանկացած սեռական կողմնորոշման ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Զուգընկերների որքա՞ն հաճախակի փոփոխությունն է պաթոլոգիա համարվում։

Ռուզաննա Ազատյանի խոսքով, բոլոր դեպքերն անհատական են, եւ ոչ մի թիվ հնարավոր չէ նշել: Չի կարելի ասել, օրինակ, որ ամեն շաբաթ զուգընկերոջը փոխելն աննորմալ է, իսկ ամեն տարի՝ նորմալ: Այս հարցում ոչ այնքան կարեւոր է զուգընկերների փոփոխության հաճախականությունը, որքան կյանքի եւ սեռական կապերի հանդեպ մարդու վերաբերմունքը:

Նորմալ է, երբ մարդը ձգտում է ամուր զույգ ստեղծել եւ կարողանում է անել այդ: Իսկ եթե մարդը չի փորձում լուծել հարաբերություններում առաջացած ցանկացած խնդիր, այլ ձգտում է անմիջապես փոխել զուգընկերոջը, դա արդեն խախտում է համարվում, հատկապես՝ եթե «քրոնիկ» բնույթ է կրում:

Մասնագետների կարծիքով, այդպիսի պահվածքը մի շարք խնդիրներ կարող է առաջացնել՝ սեռական վարակներից մինչեւ հոգեսեռական խանգարումներ:

Հետաքրքիր է, որ անկանոն սեռական կապերի ձգտումը հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք մանկության տարիներին սթրես կամ հոգեկան, ֆիզիկական կամ սեռական բռնության տեսքով վնասվածք են ստացել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել