• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի նշանները. Ինչպե՞ս հասկանալ, որ բժշկին դիմելու ժամանակն է

5 սեպտեմբերի, 2015  10:49

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է, որը տարեկան տասնյակ հազարավոր կյանքել է խլում: Ինչպե՞ս է կրծքագեղձի քաղցկեղը դրեւորում իրեն: Ի՞նչ նշաններով կինը կարող է հասկանալ, որ պետք է ուռուցքաբանի այցելի: Այդ մասին NEWS.am Medicine –ի թղթակիցը զրուցել է հայտնի ուռուցքաբան ու Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Գ. Շտեգերի հետ:

Մասնագետի խոսքով՝ կրծքավանդակի քաղցկեղի միակ ախտանիշը կրծքում առաջացած գոյացությունն է: Բնականաբար ոչ բոլոր գոյացություններն են քաղցկեղային: Բայց եթե կինն իր կրծքում որեւէ պինդ բան է շոշափում, ապա ամեն դեպքում նրան անհրաժեշտ է դիմել բժշկի՝ որքան արագ, այդքան լավ:

Ավաղ, կրծքագեղձի քաղցկեղը այլ ախտանիշներ չունի, եւ մասնագետի խոսքով հենց դա է ամբողջ խնդիրը: Ինչպես եւ շատ այլ հիվանդություններ, այն նույնպես չի կարելի զգալ ախտանիշներով, այն կարելի է միայն հայտնաբերել անալիզների ու հետազոտությունների միջոցով:

Հենց դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր կանանց՝ 45 ու հատկապես 50 տարեկանից հետո տարեկան մեկ անգամ անցնել մամոգրաֆիական հետազոտություն: Միայն դրա օգնությամբ է հնարավոր ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը շատ վաղ փուլում ու արդյունավետորեն բուժել այն: Իսկ եթե կինը դիմում է բժշկի արդեն շոշափվող ուռուցքով, ապա մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը արդեն չափազանց բարդացած վիճակում է, հետեւաբար ապաքինման շանսերը կտրուկ նվազում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել