• Latest news

Անցած շաբաթ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի 1600 դեպք

28 սեպտեմբերի, 2015  15:48

Անցած շաբաթ Հայաստանում արձանագրվել է Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի՝ ՍՇՎԻ-ի 1600 դեպք: Անցած տարվա այդ նույն ժամանակահատվածում գրանցվել էր 1588 դեպք: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում սեպտեմբերին ՍՇՎԻ հիվանդացությունը՝ օգոստոսի համեմատ շատացել է, բայց դա օրինաչափ երեւույթ է ու պայմանավորված է ոչ թե գրիպի վիրուսներով, այլ հիմնականում՝ հարբուխով: Հիմա եղանակը կտրուկ փոխվում է, առավոտյան հաճախ բավականին սառն է, ցերեկը՝ շոգ, իսկ երեկոյան՝ ցուրտ, դրա հետեւանքով էլ մարդիկ հաճախ մրսում են, նույնիսկ չնկատելով, թե ինչպես ու հիվանդանում:

Իսկ գրիպի վիրուսներ, Լիանա Թորոսյանի խոսքով, դեռ գրեթե չկան, օդի ջերմաստիճանը դեռ բավականաչափ բարձր է ու խանգարում է դրանց ակտիվությանը: Սակայն երբ եղանակները ցրտեն, գրիպի վիրուսներն, ամենայն հավանականությամբ, կակտիվանան, դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս արդեն հիմա պատրաստվել գրիպի սեզոնին ու զգույշ լինել, չմրսել, հագնվել ըստ եղանակի ու իհարկե հետեւել անձնական հիգիենային, քանի որ շատ վիրուսներ օրգանիզմում են հայտնվում կեղտոտ ձեռքերի միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է