• Latest news

Թավշե արջուկները կարող են վտանգավոր լինել երեխայի առողջության համար

30 սեպտեմբերի, 2015  21:25

Թավշե արջուկները եւ մյուս փափուկ խաղալիքներն այնքան անվտանգ չեն, որքան կարող են թվալ առաջին հայացքից. դրանք հսկայական քանակության վտանգավոր մանրէներ են քողարկում, որոնք կարող են առաջացնել օրինակ սննդային թունավորում:

Ինչպես ցույց է տվել հակաբակտերիալ ապրանքներ արտադրող բրիտանական ընկերության անցկացրած հետազոտությունը՝ խաղալիքների 80 տոկոսի մեջ վխտում են վնասակար միկրոօրգանիզմներ, իսկ յուրաքանչյուր չորրորդ փափուկ խաղալիքը պարունակում է նույնիսկ արտաթորանքի հետքեր:

Այդ խաղալիքները երեխային ուղեկցում են զբոսանքի ժամանակ, մանկապարտեզում, երբ նա պառկում է քնելու: Դրանք հանգստացնում են նրան, երբ նա քմահաճ է: Փափուկ արջուկները կարող են լինել երեխաների լավագույն ընկերները, բայց միեւնույն ժամանակ դրանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում առողջության համար, հենց որովհետեւ երեխաները դրանց հետ շատ ժամանակ են անցկացնում: Եթե խաղալիքը չեն ախտահանում այն բանից հետո, երբ դրանով խաղում է հիվանդ երեխան, այդ խաղալիքից հետո կարող է վարակվել ամբողջ ընտանիքը: Ավելին՝ մանրէները կարող են պահպանվել խաղալիքում ու երեխայի ապաքինվելուց հետո նորից վարակել նրան:

Հետազոտողները պարզել են, որ փոքրիկների 90 տոկոսը պարբերաբար գետնին են գցում իրենց խաղալիքները, ինչի հետեւանքով դրանք արագ կեղտոտվում են ու վտանգավոր մանրէներ կուտակում: Ավելին՝ չորս փափուկ խաղալիքից երեքը չի լվացվում երեխայի հիվանդությունից հետո ու հինգից մեկը առհասարակ երբեք չի լվացվում: Միկրոկենսաբաններ հայտնաբերել են, որ մանկական խաղալիքների ավելի քան 80 տոկոսը վարակված է ստաֆիլակոկով, որը կարող է սննդային թունավորում առաջացնել: Բացի դրանից, ուսումնասիրված խաղալիքների գրեթե մեկ քառորդը պարունակում է կոլիֆորմաներ, ինչը վկայում է վնասակար օրգանիզմների հնարավոր ներկայության մասին:

«Այն ամենը, ինչին դիպչում են երեխաները, պետք է հիգիենիկ ու մաքուր պահվի, չնայած դա շատ դժվար է անել», - նշել է հիգիենայի հարցերով փորձագետ բժիշկ Լիզա Աքերլին:

Մասնագետը խորհուրդ է տալիս երեխաների փափուկ խաղալիքները լվանալ լվացքի մեքենայով, իսկ որպես լվացող միջոց օգտագործել հակաբակտերիալ նյութեր, որոնք սպանում են վնասակար մանրէների մինչեւ 99.9 տոկոսը: Ավելի լավ է այդ խաղալիքները լվանաք սպիտակեղենից առանձին, որպեսզի խաչաձեւ վարակում չկատարվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել