• Latest news

8 մթերք մինչեւ 100 տարեկան ապրել ցանկացողների համար

4 հոկտեմբերի, 2015  21:31

Հազիվ թե որեւէ մեկը հրաժարվի երկար եւ առողջ ապրելուց։ Ահա մի քանի մթերք, որոնք, իհարկե  զուգորդվելով առողջ ապրելակերպի հետ, կօգնեն ապրել մինչեւ խոր ծերություն

1. Սպանախ

Սպանախը սուպերմթերք են կոչում, որովհետեւ հարուստ է հակաօքսիդանտներով, երկաթով ու վիտամիններով։ Սպանախն օգտակար է աչքերի համար, որովհետեւ հարուստ է լյուտեինով, ինչպես նաեւ ցանցենի պարունակելու շնորհիվ օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը եւ ամրացնել իմունիտետը։

2. Ձուկ

Ձուկը սպիտակուցի հիմնական աղբյուրներից մեկն է, որն օրգանիզմն ապահովում է օմեգա յուղաթթուներով, որոնք անհրաժեշտ են սրտի եւ զարկերակների առողջության համար։ Ձկան մեջ պարունակվող A եւ B վիտամինները  նվազեցնում են հոդաբորբի եւ հիշողության կորստի ռիսկը։

3. Կանաչ թեյ

 Կանաչ թեյը հարուստ է C եւ E վիտամիններով, ինչպես նաեւ ֆլավենոիդներով, որոնք պայքարում են ծերացման դեմ։ Լավ կանաչ թեյը, գիտնականների պնդմամբ, պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից եւ քաղցկեղից, ինչպես նաեւ օգնում է ազատվել ավելորդ քաշից։

4. Հատապտուղներ

Հատապտուղները հարուստ են  հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են քաղցկեղից, ճարպակալումից եւ սիրտ-անոթային հիվանդություններից։ Լոռամրգին նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, իսկ ելակը հակաբորբոքային ազդեցություն ունի եւ պաշտպանում է քաղցկեղից ու դիաբետից։

5. Կալե

Կալեն հարուստ է ցանցենիով, ինչպես նաեւ B6 վիտամինով, կարոտինով, երկաթով եւ կալցիումով։

6. Յոգուրտ

Յոգուրտը սպիտակուցների եւ կալցիումի հրաշալի աղբյուր է, այն դրականորեն է ազդում ոսկորների վրա եւ պաշտպանում է օստեոպորոզից։ Այն նաեւ նպաստում է սրտի լավ վիճակի պահպանմանը եւ հսկողության տակ է պահում զարկերակային ճնշումը։ Այնուամենայնիվ, ցանկալի է նախապատվությունը տալ բնական յոգուրտին, որը շաքար եւ շաքարի փոխարինիչներ չի պարունակում։

7. Կոկոս

Մի բաժակ կոկոսի ջուրը սպորտով զբաղվելուց հետո կօգնի վերականգնել էլեկտրալուծույթների կորսված ծավալը։ Կոկոսի յուղը կարող է օգտագործվել ուտելիք պատրաստելիս, որովհետեւ համարվում է առողջության եւ հատկապես սրտի համար օգտակար նյութ։ Այդ յուղը պարունակում է հատուկ տրիգլիցերիններ, որոնք անհրաժեշտ են ուղեղի ակտիվության պահպանման համար։ Կոկոսի յուղը օգնում է նաեւ պահպանել իմունիտետը։

8. Մուգ շոկոլադ

Գիտնականների կարծիքով մուգ շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով եւ օգտակար է սրտի եւ ուղեղի համար։ Այն նաեւ նվազեցնում է անոթների խցանումների ռիսկը եւ իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է