• Latest news

Ցորենի շիլան նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը

1 հոկտեմբերի, 2015  10:44

Ցորենի խոշոր, չմշակված հատիկներից պատրաստված շիլան շատ օգտակար է առողջությանը. նման շիլաները արդյունավետ կերպով իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս մասին հայտնել են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։

Այն ժամանակ, երբ մշակված ցորենից պատրաստած ճաշատեսակները (մանանայի շիլա, սպիտակ հաց) շատ օսլա են պարունակում, որը աղեստամոքսային համակարգը արագ է յուրացնում, իսկ «կոշտ» շիլաները, ընդհակառակը, դանդաղեցնում են օսլայի մարսումը, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա։

Գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ չմշակված ցորենի շիլա ուտող մարդկանց օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը 33 տոկոսով քիչ է, քան մշակված ցորեն օգտագործող մարդկանց մոտ։ Փորձի հեղինակները հայտնել են, որ 2 դեպքում էլ շիլաները եփվել են նույն բաղադրատոմսով եւ պարունակել են հավասար քանակությամբ օսլա։ Այդուհանդերձ օրգանիզմը ավելի դանդաղ է յուրացնում խոշոր հատիկավոր ցորենի շիլան, ինչը կանխում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումները եւ չի սրում ախորժակը։

«Ցորենի հատիկների պակաս մշակումը շիլան ավելի օգտակար է դարձնում եւ նվազեցնում է օրգանիզմում օսլայի յուրացման արագությունը, ինչը իր հերթին նվազեցնում է շաքարախտի եւ ճարպակալման զարգացման վտանգը»,- մեկնաբանել են գիտնականները ուսումնասիրության արդյունքները։

Քանի որ քիչ մշակված ցորենը ավելի լավ է պահպանում միկրոկառուցվածքն ու օգտակար հատկանիշները, նրանից կարելի է ոչ միայն շիլա պատրաստել, այլեւ հաց կամ թխվածքաբլիթ, պնդում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է