• Latest news

Հակաահաբեկչական գործողությունները պոլիոմելիտի տարածման նոր ալիքի պատճա՞ռ կդառնան

1 հոկտեմբերի, 2015  20:56

Իսլամիստական ապստամբ շարժումներն ամբողջ եւ պոլիոմելիտի տարածման նոր ալիքի պատճառ են դարձել։ Բայց դա տեղի է ունեցել միայն 2011 թվից հետո, երբ սպանվեց Ուսամա Բեն Լադենը, հաղորդում է Globalization and Health ամսագիրը։

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են 2003-2014 թվականներն ընկած ժամանակաշրջանում այն բոլոր երկրների վերաբերյալ վիճակագրությունը, որտեղ իսլամիստական ապստամբ շարժումներ կան (այսինքն  պետության եւ զինված ապստամբների  միջեւ այնպիսի հակամարտություն, որից տարեկան ավելի քան 25 մարդ է մահանում)։

Պարզվել է, որ իսլամիստների գործողությունները հիվանդության տարածման նոր ալիքներ են առաջացնում միմիայն 2011 թվից հետո։ Գիտնականները կարծում են, որ պատճառը ոչ թե գրոհայինների արմատական գաղափարախոսությունն ու աստվածաբանությունն է, այլ՝ իրենց դեմ պայքարի ռազմավարությանը հակազդելու նրանց եղանակը։

Ուսամա Բեն Լադենի ոչնչացումը նախապատրաստելու համար ԿՀՎ-ը պատվաստման մի ամբողջ արշավ էր նախաձեռնել՝ ահաբեկիչների առաջնորդի հարազատների ԴՆԹ-ն ձեռք բերելու համար, և երբ դա տեղի ունեցավ՝ զուգորդվելով նաեւ անօդաչու ինքնաթիռների կողմից հասցված կետային հարվածներով, իսլամիստները որոշեցին, որ հաջող հարվածների համար հետախուզական տվյալները տրամադրել էին պատվաստում իրականացրած բժիշկներն ու բուժքույրերը, պատմել է հոդվածի հեղինակներից մեկը՝ Ջոնաթան Քենեդին (Jonathan Kennedy)։

Դրա հետեւանքով իսլամիստներն ամբողջ եւ սկսեցին խոչընդոտել պատվաստումներին՝ բնակչությանը համոզելով, թե դրա միջոցով չարամիտները ցանկանում են մահմեդականներին ամուլ դարձնել։ Բացի այդ, նրանք բոյկոտում են բժիշկներին ու բուժքույրերին եւ հարձակումներ են կազմակերպում նրանց վրա՝ քշելով շատ շրջաններից, հաղորդում է Lenta.ru-ն։

Ասիայի եւ Աֆրիկայի շատ երկրներում պոլիոմելիտի տարածման նոր ալիքները մի քանի հակաահաբեկչական գործողության երկրորդական հետեւանքն են դարձել, եւ այդ մասին պիտի հիշեն իսլամիստների դեմ պայքարը պլանավորող արեւմտյան երկրների ղեկավարները, զգուշացնում է Քենեդին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել