• Latest news

Պերուում երեխա է ծնվել, որը քթի փոխարեն երկու կնճիթիկ ունի

1 հոկտեմբերի, 2015  22:28

Պերուում մի տղա է ծնվել, որի դեմքին քթի փոխարեն երկու փոքրիկ խողովակ կա։ չնայած դրան, երեխան լրիվ նորմալ է շնչում եւ մի սքանչելի օր, ինչպես պնդում են բժիշկները, ճիշտ այնպիսի տեսք կունենա, ինչպես մնացած երեխաները։

Ծնողները տղային Անժելիտո են կոչել, ինչը նշանակում է «փոքրիկ հրեշտակ» կամ «քերովբե»։ Նա ծնվել է պերուական Սանտա գավառի արեւմուտքում գտնվող Կալետա քաղաքի հիվանդանոցում։

Տղայի 20-ամյա մայրը՝ Լորենան, եւ հայրը, որի անունը չի հայտարարվում, անընդհատ երեխայի անկողնու մոտ են։ Փոքրիկին վերջերս իր տնից տեղափոխել են հիվանդանոց, որը Պերուի մայրաքաղաք Լիմեից 500 կիլոմետր հեռավորության վրա է եւ որտեղ նրան պլաստիկ վիրահատության կենթարկեն դեմքի թերությունը վերացնելու եւ նորմալ քիթ ստեղծելու համար։

Պլաստիկ վիրաբույժ Խոսե Կաստիլյոն բացատրել է, որ տղան չափազանց հազվագյուտ գենետիկական այլախեղում ունի, որը կոչվում է Պատաուի համախտանիշ (մարդու քրոմոսոմային հիվանդություն, որը բնութագրվում է բջիջներում թիվ 13 քրոմոսոմի հավելյալ առկայությամբ), ինչը կարող է դիտարկվել ամեն 15 000  երեխայից մեկի մոտ։

Բարեբախտաբար, երեխայի վիճակը կայուն է, նրա սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերը առանց կանգերի են աշխատում։ Նա նորմալ սնվում է, շնչառության հետ կապված խնդիր չունի, բայց պլաստիկ վիրահատությունը, որը պիտի անցնի մոտ ապագայում, կօգնի շտկել քթի արտաքին թերությունը, որպեսզի նա չտարբերվի տարեկիցներից եւ ապագայում շփման խնդիրներ չունենա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել