• Latest news

Ճապոնացիները տղամարդկանց համար օրալ հակաբեղմնավորիչներ են թողարկել

2 հոկտեմբերի, 2015  22:33

Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականները տղամարդկանց համար դեղամիջոց են ստեղծում, որը կանխարգելում է անցանկալի հղիությունը։ Հետազոտողներն ուսումնասիրել են, թե  արուների վերարտադրողական գործառույթների վրա ինչպես են ազդում երկու  դեղամիջոց, որոնք օգտագործվում են փոխպատվաստված օրգանների ու հյուսվածքների պոկում թույլ չտալու համար, դրանք են ցիկլոսպորին A-ն   (հայտնի է նաեւ որպես CSA) եւ FK 506-ը (հայտնի է նաեւ որպես ցիկլոսպորին)։

Այս դեղամիջոցները օրգանիզմի վրա ազդում են իմունային համակարգը ճնշելու միջոցով, արգելափակելով կալցինեվրին սպիտակուց-ֆերմենտին։ Ճապոնացի գիտնականները մկների վրա փորձարկումներ անելով հայտնաբերել են կալցինեվրինի այնպիսի մի տարբերակ, որը միայն սերմնահեղուկում է պարունակվում։ Տվյալ տաբերակը ներառում է PPP3CC եւ PPP3R2 անունով սպիտակուցներ։ Արհեստականորեն ազդելով վերոհիշյալ սպիտակուցներն արտադրելու՝ կրծողների կարողության վրա, գիտնականները արուների մոտ կարճաժամկետ ամլության էֆեկտ են ստեղծել։

Մկները, որոնց  PPP3CC-ը արգելափակել էին, շարունակում էին սեռական հարաբերություններ ունենալ, բայց էգերը չէին հղիանում դրա արդյունքում։ Սպերմատոզոիդները հասնում էին իրենց նպատակին, բայց չէին կարողանում անցնել ձվաբջջի թաղանթով ու բեղմնավորել այն։

Արու մկները, որոնք կանոնավոոր կերպով CsA էին ստանում, ամուլ էին դառնում հինգ օրվա ընթացքում, FK506-ը սկսում էր գործել չորս օր անց։ Երբ կենդանիները դադարում էին դեղ ընդունել, մեկ շաբաթվա ընթացքում նրանք սպերմատոզոիդներն ամբողջությամբ վերականգնվում էին։

Գիտնականները ենթադրում են, թե տվյալ ռազմավարությունը կարելի է կիրառել նաեւ տղամարդկանց համար արագագործ հակաբեղմնավորիչներ ստեղծելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել