• Latest news

Ի՞նչ կապ կա մարդու հասակի եւ քաղցկեղի զարգացման միջեւ

3 հոկտեմբերի, 2015  10:49

Մարդու մոտ քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը կարող է կապված լինել նրա հասակի հետ․ այսպես, բարձրահասակ մարդկանց պարագայում այդ ռիսկն ավելի մեծ է։ Այդ մասին պատմել են շվեդ գիտնականները Մանկաբույժ-էնդոկրինոլոգների ամենամյա համաժողովին ներկայացված իրենց զեկույցում։

Հետազոտությունն անցկացվել է Սթոքհոլմի մոտակայքում՝ Սոլնում գտնվող Կարոլինյան բժշկական ինստիտուտի գիտնականների կողմից։ Դրան 24-ից 70 տարեկան,  100-ից 225 սանտիմետր հասակով 5,5 միլիոն կամավոր է մասնակցել։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են հիվանդների մասին ավելի քան 50 տարվա ընդգրկում ունեցող տվյալներ։

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ ամեն հավելյալ 10 սանտիմետրի հետ քաղցկեղի զարգացման վտանգը կանանց մոտ աճում է 18 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ՝ 11։ Ընդ որում կանանց համար ամենահավանականը մաշկի եւ կրծքի քաղցկեղն է․ բարձրահասակ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը 20 տոկոսով ավելի հաճախ է հանդիպում, իսկ մելանոման՝ 30 տոկոսով ավելի հաճախ։

Հետազոտողներն առայժմ չեն կարող պարզել հասակի եւ քաղցկեղի զարգացման միջեւ կապը, բայց ենթադրում են, որ դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ բարձրահասակ մարդկանց օրգանիզմում բջիջների քանակն ավելի մեծ է։ Այդ թվային գերակշռության պատճառով  նրանց բջիջների՝ չարորակ ուռուցքի վերածվելու հավանականությունն ավելի մեծ է։ Մեկ այլ հավանական բացատրություն է   աճի հորմոնը, որի քանակը պատանի հասակում ավելի մեծ է լինում բարձրահասակ մարդկանց մոտ։ Երրորդ հավանական բացատրությունն այն է, որ ավելի բարձրահասակ ու խոշորամարմին մարդիկ ավելի շատ կալորիաներ են օգտագործում, ինչը եւս կարող է քաղցկեղի զարգացման ռիսկ պարունակել։

Այս տեսության քննադատները հիշեցնում են, որ հասակը ռիսկի ընդամենը մեկ գործոն է, բայց կան շատ այլ գործոններ՝ անառողջ ապրելակերպը, արեւայրուքը, գենետիկան եւ այլն։ Եվ չնայած գենետիկայի ու մարդու հասակի դեմ պայքարելն անհնար է, ամեն մարդ ինքն է ընտրում իր կենսակերպը եւ ինքն է որոշում՝ արեւայրուքից պաշտպանող քսուք օգտագործել, թե ոչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է