• Latest news

Մասնագետները գտել են լավ կազմվացքի եւ երկարակեցության գաղտնիքը

3 հոկտեմբերի, 2015  20:31

Սլացիկության գլխավոր գաղտնիքը շարժումն է: Նման եզրահանգման են եկել միաժամանակ մի քանի հետազոտության հեղինակները: Այսպես, Սիդնեյի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 200 000  կամավորի առողջական վիճակն ու կենսակերպը եւ հանգել  այն եզրակացության, որ ավելի երկար են ապրում նրանք, ովքեր ավելի շատ են շարժվում:

«Մի ժամ նստելը ֆիզիկական որեւէ ակտիվությամբ փոխարինելը, ինչպես օրինակ` քայլքով, 12-14%-ով նվազեցնում է վաղ մահվան հավանականությունը: Իսկ մի ժամ նստելը մի ժամ կանգնելով փոխարինելը  5% է նվազեցնում վաղաժամ մահվան ռիսկը», - հաղորդել են մասնագետները:

Նրանք հավելել են, որ քունը եւս երկարակեցության եւ լավ կազմվածքի գրավականներից մեկն  է: Եթե հեռուստացույց նայելու ընդամենը մեկ ժամը քնով փոխարինենք, դա 6%-ով կնվազեցնի վաղաժամ մահվան ռիսկը:

Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները. Որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են The American Journal of Physiology-Regulatory, Integrative and Comparative Physiology ամսագրերում: Ֆիզիկական ակտիվությունը, նրանց խոսքով, ոչ միայն հնարավորություն կտա ավելի երկար ապրել, այլեւ արդյունավետորեն նիհարելու պայման է:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունն այդքան անհրաժեշտ է նիհարողներին ոչ միայն նրա համար, որ նպաստում է ճարպերի այրմանը, այլեւ նրա համար, որ ակտիվ մարդու մոտ քաղցի զգացողությունն այնքան ուժեղ չի լինում, որքան հանգստացողի մոտ, եւ ակտիվ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի քիչ են ուտում, քան նստակյացները:

Երկու հետազոտությունն էլ եւս մեկ անգամ մարդկանց հիշեցնում են, թե ինչ կարեւոր է շատ շարժվելը առողջ մնալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել