• Latest news

Հղիության ընթացքում քաղցկեղից բուժվելը վտանգավոր չէ պտղի համար

3 հոկտեմբերի, 2015  23:42

Քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի կամ վիրահատության միջոցով քաղցկեղի բուժումը հղիության ընթացքում վտանգավոր չէ պտղի համար եւ սովորաբար առողջական խնդիրներ չի ստեղծում։ Հենց դրա համար էլ մասնագետներն այսօր կանանց խորհուրդ են տալիս չհետաձգել բուժումը, եթե հղիության ընթացքում իրենց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։

Պրոֆեսոր Ֆրեդերիկ Ամանտը Վիեննայում Քաղցկեղի եվրոպական կոնգրեսի ընթացքում ներկայացրել է իր հետազոտության արդյունքները։ Կյանքի առաջին 3 տարիների ընթացքում (մասնագետը նրանց հենց այդպիսի ժամանակահատվածի ընթացքում է դիտարկել) բոլոր այդ երեխաները աճել եւ զարգացել են ճիշտ այնպես, ինչպես բոլոր այլ երեխաները՝ եւ ֆիզիկապես, եւ հոգեբանորեն։ Նույնիսկ քիմիաթերապիայի կուրսերի թիվը (1-ից 10) ոչ մի կերպ չի ազդել նրանց առողջության եւ հոգեբանության վրա։

Գիտնականն անհամեմատ ավելի լուրջ խնդիր է համարել վաղաժամ ծննդաբերությունը, որը երեխայի առողջության վրա ավելի վատ է ազդում, քան ցանկացած քիմիաթերապիա։ Քաղցկեղի դեմ բուժում ստացող կանանց մոտ մեծանում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը, ուրիշներին էլ ժամանակից շուտ կեսարյան հատում են անում, որպեսզի հանգիստ շարունակեն բուժումը։ Պրոֆեսորի կարծիքով շատ կարեւոր է, որ բժիշկներն ուշադիր լինեն եվ անեն ամեն հնարավորը, որպեսզի կինը երեխային իր մարմնում պահի մինչեւ նախանշված ժամկետը։

«Մեր տվյալներում մենք քիմիաթերապիայի շատ տեսակներ ենք հաշվի առել, բայց իհարկե չենք կարող երաշխավորել, որ քիմիաթերապիայի բացարձակապես բոլոր տեսակներն անվտանգ են պտղի համար »,-զգուշացրել  է գիտնականը։

Նշենք, որ հղիության ընթացքում հայտնաբերվող քաղցկեղի առավել տարածված   տեսակներն են կրծքի քաղցկեղը եվ քաղցկեղի հեմատոլոգիական տեսակները՝ սպիտակարյունությունը եւ ավշային հանգույցների քաղցկեղը։

Հիշեցնենք, որ վերջերս ավշային հանգույցների քաղցկեղով հիվանդ կինը Հայաստանում առողջ երեխա է ունեցել, չնայած հղիության ընթացքում քիմիաթերապիայի կուրսեր է անցել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել