• Latest news

«Բվերն» ավելի հակված են ճարպակալման, քան «արտույտները». հետազոտություն

3 հոկտեմբերի, 2015  22:50

Մարդիկ, որոնք ավելի ուշ են պառկում քնելու, նույնիսկ սպորտով զբաղվելու եւ  առողջ կենսակերպ վարելու դեպքում ավելի հաճախ են գիրանում, քան նրանց այն հասակակիցները, որոնք պահպանում են քնելու ռեժիմը: Այս մասին ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է Sleep ամսագրում:

Լորեն Ասարնոուն ու նրա գործընկերները Բերքլիի Քալիֆորնիայի համալսարանից հանգել են նման եզրակացության ՝ 1994-2009 թթ. ժամանակահատվածում դեռահասների առողջության ուսումնասիրության ազգային ծրագրի շրջանակում կազմակերպված փորձին մասնակցելու ցանկություն հայտնած ավելի քան 3.3 հազար դեռահասների ու մեծահասակների մոտ քնի ռեժիմի ու մարմնի զանգվածի փոփոխություններին հետեւելով:

Ինչպես ցույց են տվել այդ դիտարկումները, դեռահասների ու մեծահասակների զանգվածի վրա ամենից շատ ազդում է այն հանգամանքը, թե որքան ուշ են նրանք պառկում քնելու: Եթե նրանք սկսում են մեկ ժամ ավելի ուշ պառկել, ապա հինգ տարվա ընթացքում նրանց մարմնի զանգվածի գործակիցը միջինը 2 միավորով աճում է, ինչը համապատասխանում է միջահասակ տղամարդկանց կամ կանանց՝ մոտավորապես վեց կիլոգրամ քաշ հավաքելուն:

Հետաքրքիր է, որ այս ցուցանիշի վրա ամենեւին չի ազդել այն, թե ինչ հաճախ են փորձի մասնակիցները սպորտով զբաղվել, ինչ սոցիալական միջավայրից են ծագում ու ինչքան են սովորաբար քնել: Ավելորդ կիլոգրամներ հավաքելու հնարավոր պատճառը, ինչպես ենթադրում է Ասարնոուն, այն է, որ «բվերն» ավելի հաճախ են ստիպված լինում սնվել ֆասթ ֆուդով ու անառողջ սննդի այլ տեսակներով, որոնք նպաստում են ճարպակալմանը:

 «Բվերի» ճարպակալմանը նպաստող մեկ այլ հնարավոր գործոն է այն,  որ 16-18 տարեկան դեռահասները իրենց օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխությունների հետեւանքով սկսում են սովորականից ավելի ուշ պառկել քնելու ու ավելի ուշ արթնանալ: Ու եթե նրանք ի սկզբանե ուշ էին պառկում քնելու, ապա սկսում են էլ ավելի ուշ պառկել ու ավելի ուշ արթնանալ, ինչն էլ ավելի է խորացնում տվյալ էֆեկտը:

Այս պատճառով Ասարնոուն ու նրա գործընկերները իրենց երեխաների մարմնի զանգվածի մասին հոգ տանող ծնողներին խորհուրդ են տալիս մանկության տարիներին ավելի լավ հետեւել քնի ռեժիմի պահպանմանը՝ ապագայում այդ երեխաներին «բուի էֆեկտից» պաշտպանելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել