• Latest news

Բժշկական սարքավորումները պաշտպանված չեն հաքերների գրոհներից

3 հոկտեմբերի, 2015  18:38

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ–ում անցկացված DerbyCon 5.0 գիտաժողովում տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետներ Սքոթ Էրվենը ու Մարք Կոլաոն պատմել են, որ եթե բուժսարքավորումները միացած են ինտերնետին, ապա դրանք խոցելի են դառնում  հաքերների գրոհների նկատմամբ:

Ինտերնետին միացնելով ծրագրային ապահովումով համակարգիչ, որը  ներկայանում էր որպես դեֆիբիլյատոր ու մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարք, հետազոտողները հայտնաբերել են, որ ԱՄՆ տարածքում մոտավորապես 68 հազար միավոր սարքավորում խոցելի է: «Ծրագրային խայծի» կիրառման կես տարվա ընթացքում համակարգիչը արձանագրել է համակարգ մուտք գործելու մոտավորապես հազար՝ ու վնասակար կոդ ներդնելու 299 փորձ, հայտնում է Gizmodo պորտալը:

Ինչպես պարզաբանել են հետազոտողները՝ հիմնական խնդիրն այն է, որ ԱՄՆ հիվանդանոցներում ու կլինիկաներում բուժսարքավորումների մեծ մասը աշխատում է Windows XP-ով: Սակայն Microsoft կորպորացիան պաշտոնապես դադարեցրել է այդ ծրագրի  աջակցությունը:

Սա առաջին դեպքը չէ, երբ տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետները հայտնաբերում են բժշկական ոլորտի խոցելիությունը: Ավելի վաղ հայտնել էին, որ iOS-ի ու Android-ի համար նախատեսված բժշկական հավելվածների 30 տոկոսը չվերծանված տվյալները  փոխանցում է ինտերնետի միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել