• Latest news

Նոբելյան շաբաթը կբացվի բժշկության նոբելյան մրցանակի հանձնմամբ

5 հոկտեմբերի, 2015  11:53

Ամենամյա Նոբելյան շաբաթը կբացվի Սթոքհոլմում՝ հոկտեմբերի 5- ին։ Առաջինը կհայտարարվեն 2015-ին ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում համաշխարհային բարձրագույն մրցանակին արժանացածների անունները։

Tomson Reuters մեդիաընկերությունը այս տարվա համար վեց հետազոտողի անուն է նշել, որոնց վրա կարող է իր ուշադրությունը սեւեռել Նոբելյան կոմիտեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, մրցանակը կարող է բաժին հասնել Վաշինգթոնի համալսարանի Բժշկության դպրոցի պրոֆեսոր Ջեֆրի Գորդոնին։ Հետազոտողը հայտնի է աղիքային միկրոֆլորայի եւ մարդու առողջական վիճակի վրա դրա ազդեցության, օրգանիզմի կողմից սննդանյութերի յուրացման, ճարպակալման հետեւանքով առաջացող խնդիրների մասին իր հետազոտություններով։

Նոբելյան  մրցանակակիր կարող են դառնալ նաեւ Կիոտոյի համալսարանից (Ճապոնիա) Կացուտոսի Մորին եւ Փիթեր Ուոլտերը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Բուժական դպրոցից։ Վերոհիշյալ գիտնականները նկարագրել են կենդանի բջիջներում «որակի վերահսկման» համակարգը։ Այդ վերահսկողական մեխանիզմի աշխատանքում խանգարումների ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ  շատ ծանր հիվանդությունների պատճառները եւ կօգնի դրանց լուծման ուղիներ գտնել։

Ցուցակում նշված է եւս երեք գիտնականի անուն, որոնց թում են նախկին մոսկվացի, 80-ականների վերջից ԱՄՆ-ում աշխատող իմունոլոգ Ալեքսանդր Ռուդենսկին, Շիմոն Սակագուչին Օսակայի համալսարանից եւ Իտան Շեւաչը ԱՄՆ-ի Բետեսդայի Առողջության ազգային ինստիտուտից եւ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից։ Նրանք կարող են Նոբելյան մրցանակի արժանանալ այն հետազոտությունների համար, որոնք վերաբերում են T-լիմոցիտների բնույթի ընկալմանը եւ աուտոիմունային հիվանդությունների, ալերգիաների, բորբոքային եւ այլ գործընթացների առաջացման մեջ վերջիններիս դերին։

Շվեդիայի ռադիոյի գիտական բաժնի եւ «Դագենս Նյուհեդեր» թերթի նախընտրած թեկնածուներն այս տարի երկու կին գիտնական են,  Շվեդական Ումեո քաղաքի համալսարանի աշխատակից, ֆրանսուհի  Էմանուել Շարպանտյեն եւ ԱՄՆ-ից նրա գործընկեր Ջենիֆեր Դուդնան  (Բերկլիի համալսարան)։ Նրանք կարող են Նոբելյան մրցանակի արժանանալ գենետիկական նյութի բարձր ճշգրտությամբ, նպատակաուղղված խմբագրման մեթոդ ստեղծելու համար։ Շատ գիտնականների կարծիքով այդ մեթոդը նոր ժամանակաշրջանի սկիզբ կդառնա բիոտեխնոլոգիաների ոլորտում եւ կկարողանա նշանակալիորեն արագացնել գենային թերապիայի զարգացման տեմպերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է