• Latest news

Գիտնականներն աշխատում են ֆիզիկական վարժություններին փոխարինող դեղահաբերի ստեղծման վրա

5 հոկտեմբերի, 2015  23:35

Սիդնեյի համալսարանի ավստրալացի հետազոտողները 1000 մոլեկուլային փոփոխություն են հայտնաբերել, որոնք օրգանիզմում տեղի են ունենում մարզումների ընթացքում եւ դրանից հետո։ Նրանք ցանկանում են այդ տվյալներն օգտագործել  աշխարհում նոր դեղամիջոցի ստեղծման համար, որը օրգանիզմում նմանատիպ փոփոխություններ է առաջացնում եւ ի վիճակի է փոխարինել մարզումներին։

Ինչպես նշել է պրոֆեսոր Դեյվիդ Ջեյմսը վերոհիշյալ համալսարանից, սա շատ հիվանդությունների, այդ թվում՝ դիաբետի երկու տեսակի, սիրտ-անոթային եվ նյարդաբանական հիվանդությունների  բուժման ամենալավ մեթոդներից մեկն է։ Ֆիզիկական վարժությունները մարդկային մկանում պատասխանների չափազանց բարդ, շղթայական պատասխան են առաջացնում, եւ այդ պատասխանները կարեւոր դեր են խաղում նյութափոխանակության, էներգիայի  եւ ինսուլինի հանդեպ զգայունության վերահսկման գործում։

Սակայն որոշ մարդիկ այս կամ այն պատճառով չեն կարող մարզվել։ Վերոհիշյալ դեղահաբերը կարող են շատ օգտակար լինել նման մարդկանց։

Հասկանալու համար, թե վարժությունները ճշգրիտ ինչ եղանակով են ազդում օրգանիզմի վրա, ավստրալական գիտնականների թիմը Դանիայի Կոպենհագենի համալսարանի հետազոտողների հետ միասին վերլուծել է 4 առողջ (սպորտով չզբաղվող) տղամարդու մոտ կմախքային մկանների   բիոպսիան 10 րոպե ակտիվորեն մարզվելուց հետո։ Մասս-սպեկտրոմետրիա անունով տեխնիկան սպիտակուցների ֆոսֆորացում կոչվող գործընթացի ուսումնասիրման համար օգտագործելով՝ նրանք նկատել են, որ կարճ, ինտենսիվ վարժություններն օրգանիզմում ավելի քան 1000 փոփոխություն են առաջացնում։

Մասնագետների խոսքով, դեղը, որը ֆիտնեսի էֆեկտ կստեղծի, կազդի ճիշտ  նույն մոլեկուլների վրա, ինչի վրա ազդում են մարզումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է