• Latest news

Նոր վերնաշապիկը կօգնի շտկել կեցվածքը ու ազատվել մեջքի ցավերից

5 հոկտեմբերի, 2015  17:27

TruPosture-ը նոր վերնաշապիկ է, որն անընդհատ կհիշեցնի ձեզ ուղիղ նստելու անհրաժեշտության մասին՝ դրանով իսկ նպաստելով կեցվածքը շտկելուն ու մեջքի ցավերը նվազեցնելուն:

Առաձգական, լվացվող հյուսվածքի մեջ հատուկ նանո հաղորդիչներ են տեղադրված, որոնք չափում են ողնաշարի շարժումները ՝ կես աստիճանի ճշգրտությամբ ու մարդու հետ իրական ժամանակի ռեժիմում հակադարձ կապ են պահպանում: Երբ վերնաշապիկը հայտնաբերում է, որ մարդը մեջքը կուզիկացնում է, այն վիբրացիոն ազդանշաններ է հաղորդում թիրախային մասին, ինչի շնորհիվ մարդը հասկանում է, որ պետք է ուղղի կեցվածքը: 

TruPosture-ը նաեւ միանում է Bluetooth-ին ու չափումների տվյալները փոխանցում Android, iOS եւ Windows Phone-ով աշխատող սմարթֆոնների հավելվածին: Հավելվածի միջոցով մարդը կարող է օրինական ժամանակի ռեժիմում տեսնել իր ողնաշարի գրաֆիկական պատկերը, նաեւ հետեւել իր հաջողություններին:

Նման վերնաշապիկների զանգվածային արտադրություն սկսելու համար դրանք ստեղծող ընկերությունը փորձում է 50 000 դոլար հավաքել ՝ քրաուդֆանդինգային պլատֆորմում: Վերնաշապիկը կարժենա մոտավորապես 149 դոլար, ու եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի ընթանա, ապա այն արդեն 2016 թ մայիսին կուղարկվի պատվիրատուներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել