• Latest news

Հին ժամանակներում կիրառվող բուժման 10 ամենավայրագ մեթոդները

5 հոկտեմբերի, 2015  22:38

Հին ժամանակներում   հիվանդությունները հաճախ բուժում էին միանգամայն վայրի մեթոդներով, որոնք կարող են առաջացնել ժամանակակից մարդկանց ծիծաղը: Օրինակ ասթման փորձում էին բուժել ծխախոտով, չնայած հիմա նույնիսկ երեխաները գիտեն, որ ծխախոտը ոչ միայն վատացնում է ասթմայով տառապողների վիճակը, այլեւ հենց այդ հիվանդության առաջացման պատճառն է :

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները ի մի են բերել հին ժամանակներում կիրառվող բուժման որոշ ամենավայրագ մեթոդներ

Կեղտաջրեր ու մկնդեղ

Տասնչորսերորդ դարում որոշ բժիշկներ փորձում էին ժանտախտը բուժել մկնդեղի օգնությամբ: Նրանք նույնիսկ խորհուրդ էին տալիս նստել կեղտաջերում ու շնչել դրանց հոտը: Առայսօր անհասկանալի է, թե ինչի հիման վրա էին նրանք որոշել, որ դա կարող է օգնել:

Արյունառություն

Անցյալում շատ բժիշկներ վստահ էին, որ բոլոր հիվանդությունների պատճառը «վատ արյունն է», որը կարելի է հեռացնել արյունառության միջոցով: Նման մեթոդաբանության էին դիմում հին եգիպտացիները, սակայն այդ մոտեցումը շարունակում էր պահպանել իր ժողովրդականությունը հանրահայտ բժիշկ Գալենից սկսած մինչեւ Վերածննդի ժամանակներ: Իսկ արյան մաքրման նպատակով տզրուկների գործածումն առայսօր էլ շատ տարածված է:

Այծի ամորձիների ներպատվաստում

Այծի ամորձիները տղամարդկանց սեռական օրգաններում ներպատրաստելու միջոցով իմպոտենցիայի բուժումը 1939 թ. մատուցվում էր որպես հայտնագործություն: Ոմն Ջոն Բրինքլի տվյալ մեթոդաբանության շնորհիվ մուլտիմիլիոնատեր էր դարձել:

Սատկած մկներ

Հին եգիպտացիները կարծում էին, որ եթե ատամների կամ լնդերի վրա սատկած մկներ դնես, ապա  ատամնացավը կանցնի:

Գանգի հետ քնելը

 Հին բաբելոնցիները հավատում էին, որ եթե քնելիս անկողնում գանգ լինի՝  առողջական շատ խնդիրներ կլուծվեն:

Տրեպանացիա

Ժամանակին բժիշկները համարում էին, որ գանգի վրա անցքեր անելը կօգնի բուժել գլխացավը:

Լինտ

Հին Եգիպտոսում լինտի՝ բամբակի կարճ մանրաթելի օգնությամբ բուժում էին կոտրված քթերը: Լինտից պատրաստված գնդերը տեղադրում էին քթանցքերում, իսկ դրսի կողմից էլ վիրակապ դնում:

Պղինձ

17-րդ դարում սեր Քենելմ Դիգբիի մոտ ծնվեց «կարեկցանքի փոշու» գաղափարը: Խոսքը պղնձի սուլֆատի մասին է, որը դրվում էր ոչ միան վնասվածքների՝ այլեւ այն առարկաների վրա, որոնց պատճառով առաջացել էին այդ վնասվածքները: Օրինակ վերքին ու այն հասցրած սրին:

Փշրված ապակի

Հին Եգիպտոսում թաք ապակու փշուրները աչքերի վրա դնելով փորձում էին բուժել աչքի հիվանդությունները, օրինակ կատարակտան:

Սեւ սուրճ ու ծխախոտ

Դեռ 1850 ականներին ասթման փորձում էին բուժել թունդ սեւ սուրճի ու խոտաբուսային ծխախոտնեի միջոցով: Համարվում է, որ ասթման հոգեսոմատիկ խանգարում է, որի խատճառը սթրեսն է: Իրականում այդ բուժման մեթոդներից ասթմա ունեցողների վիճակը միայն վատանում էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել