• Latest news

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը տրվել է մակաբուծային վարակների բուժման համար

5 հոկտեմբերի, 2015  14:05

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում 2015-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մակաբուծային հիվանդությունների, այդ թվում՝ մալարիայի բուժման նոր մեթոդներրի վերաբերյալ հետազոտությունը, հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Սթոքհոլմի Նոբելյան կոմիտեն։

Մրցանակին արժանացել են Ուիլյամ Քեմպբելը, Սատոշի Օմուրան եւ Տու Յույուն։ 

Ինչպես հաղորդում է Շվեդիայի ռադիոն, 8 միլիոն շվեդական կրոն (953 հազար դոլար) արժողությամբ մրցանակի կեսը իրար մեջ կբաժանեն Ուիլյամ Քեմպբելն ու Սատոշի Օմուրան՝ մակաբույծների առաջացրած վարակների բուժման վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար։  

Գումարի երկրորդ մասը կստանա Տու Յույուն՝ մալարիայի բուժման վերաբերյալ իր հայտնագործությունների համար.  Artemisinin դեղը նկատելիորեն նվազեցնում է մալարիայով հիվանդների մահացությունը։ 

Փաստացիորեն՝ Tomson Reuters մեդիաընկերության կանխատեսումները չեն  իրականացել։ 

Մրցանակակիրների պարգեւատրման արարողությունն ավանդույթի համաձայն տեղի կունենա Սթոքհոլմում՝ դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադիր, շվեդ գործարար եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել