• Latest news

Ինչո՞վ է «նարեկաբուժությունը» տարբերվում բուժման մյուս մեթոդներից

6 հոկտեմբերի, 2015  15:32

Ժամանակակից բժշկության մեթոդները անկատար են ու ոչ միշտ են օգնում հասնել անհրաժեշտ արդյունքների: Քանի որ բժշկությունը սովորաբար բուժում է հիվանդության հետեւանքները, այլ ոչ թե պատճառը, շատ հիվանդներ ստիպված են իրենց խնդիրների լուծման այլընտրանքային ուղիներ փնտրել: Այդ հիվանդներից մի քանիսը ի վերջո հանգում են «նարեկաբուժությանը»՝ այսինքն Գրիգոր Նարեկացու գրքով բուժվելուն: Այս մասին լրագրողներին պատմեց հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «նարեկաբուժությունը» ու ինչո՞վ է այն տարբերվում այլընտրանքային բուժման մյուս մեթոդներից:

Արմեն Ներսիսյանի խոսքով, «նարեկաբուժությունն» օգնում է մարդուն գիտակցել, որ իր խնդիրների մեծ մասի հիմքում իր բնավորությունն է, իր մտածելակերպը, իր վախերն ու իր մեջ թաքնված ամբողջ նեգատիվը: Հոգեբույժի կարծիքով հոգեկան շատ խանգարումների՝ օրինակ շիզոֆրենիայի հիմքում մեծամտությունն է, գոռոզությունը:

Ինչպես նշեց հոգեթերապեւտը, մարդն ունի կարծրատիպեր ու «ծրագրեր», որոնք ստիպելով, որ նա վարվի այս կամ այն ձեւով, կարող են առաջացնել հոգեկան ու սոմատիկ հիվանդություններ: Իսկ «Նարեկը» մաքրում է մարդուն, ստիպում, որ նա վերանայի իր բոլոր կարծրատիպերը ու փոխի իր կյանքը, ինչը փոփոխություններ է ապահովում նաեւ նրա հոգեբանական ու ֆիզիկական վիճակում: Այսինքն, այս մեթոդը, Արմեն ներսիսյանի խոսքով, ի տարբերություն բոլոր մյուս մեթոդների, օգնում է պայքարել խնդրի պատճառի դեմ ու վերացնել այն:

«Հաճախ հիվանդության պատճառը մեր զգացմունքներն ու մտքերն են, դրա համար էլ բուժումը այդ ամենի գիտակցումն է ու խավարը լույսից տարբերելու ունակությունը», - նշեց հոգեթերապեւտը:

Նա նաեւ հավելեց, որ «նարեկաբուժության» միջոցով կարելի է բավականին արդյունավետ բուժել շատ հիվանդություններ՝ ընդ որում նույնիսկ օտարերկրացիների մոտ, ովքեր հայերեն չեն հասկանում ու բնականաբար չեն պատկերացնում, թե ինչ է գրված Նարեկացու գրքում: Նաեւ հոգեթերապեւտը նշեց, որ բուժման այդ անսովոր մեթոդով հետաքրքրվել են նաեւ օտար երկրների շատ մասնագետներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել