• Latest news

Հայաստանում կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդ է ներդրվում

6 հոկտեմբերի, 2015  14:28

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանը ներկայացրեց ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մեր երկրում ներդրման մանրամասները:

Արթուր Սալիբյանը երկու տարի է, ինչ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների պլաստիկ վիրաբույժների հետ մեր երկրում առաջին անգամ կատարում է ԱՄՆ-ում լայնորեն տարածված վիրահատության այս տեսակը: 

«Երկու տարում մենք «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առոջության կենտրոններում կատարել ենք յոթ վիրահատություն», - ասաց վիրաբույժը: 

Արթուր Սաիլբյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրված է նոր մեթոդով վիրահատություններ անցկացնել նաև Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունելով ուռուցքաբանության ոլորտում մասնագետի կատարած աշխատանքը` կարևորեց այն հանգամանքը, որ նախաձեռնությունն ուղղված է հատկապես այն կանանց, ովքեր ունեն նման վիրահատություն իրականացնելու բժշկական ցուցում, սակայն սոցիալապես անապահով են: 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդի ներդրման նպատակով հայ մասնագետների հետ ստորագրել համապատասխան պայմանագիր: 

Նշենք, որ կրծքագեղծի պահպանման երկու փուլ պահանջող վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը: Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով կանանց համար, թե էսթետիկական, թե ուռուցքաբանական հիվանդության բուժման տեսանկյունից նախընտրելի արդյունք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է