• Latest news

Փոխնակ մայրերը երեխային իրենց գեներն են փոխանցում

6 հոկտեմբերի, 2015  22:54

Օտար ձվաբջջով բեղմնավորված երեխային իր արգանդում կրող մայրն իր գեներն է փոխանցում։ ՄիկրոՌՆԹ անունով հայտնի մոլեկուլներն արտազատվում են մոր արգանդում եւ կարող են փոխել գենետիկ տեղեկությունները, որոնք դրված են պտղի մեջ, պարզել են  Fundacion Instituto Valenciano de Infertilidad-ի եւ Stanford University-ի գիտնականները։

Այդ լուրը պիտի ուրախացնի անպտուղ կանանց, որոնք կարծում են, որ չեն կարողանա իրենց գեները փոխանցել հաջորդ սերնդին։ Նման կանանցից շատերը նախընտրում են ոչ թե երեխա որդեգրել, այլ ծննդաբերել՝ օտար ձվաբջիջներ օգտագործելով։ Այժմ պարզվել է, որ երեխան, որը ծնվել է օտար ձվաբջջի օգտագործման միջոցով, այնուամենայնիվ ինչ-որ բան ստանում է մորից եւ գենետիկական առումով այնքան էլ հեռու չէ նրանից, ինչպես համարվում էր նախկինում։ Դա կարող է մասամբ բացատրել այն փաստը, որ նման երեխաները հաճախ արտաքինից նման են լինում մայրերին, որոնք կրել են նրանց։

Վերոհիշյալ կենտրոններում աշխատող գիտնականները պարզել են, որ մայրական 27 առանձնահատուկ մայրական միկրոՌՆԹ-ից 6-ը արտահայտված են եղել ընկերքի էպիթելերում բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայի ժամանակ, ինչից հետո անցել են ընկերքի հեղուկի մեջ։ Դա նշանակում է, որ հղի կնոջ ԴՆԹ-ն այնուամենայնիվ ազդում է պտղի զարգացման վրա՝ անկախ նրանից, թե որ ձվաբջջից է ստացվել դա։ Ավելին՝ նրա գենետիկական նյութն օգնում է «որոշել», թե ինչ գեներ կարելի է «միացնել» երեխայի մեջ, եւ որոնք՝ «անջատել»:

Օտար ձվաբջիջ օգտագործող անպտուղ զույգերին այդ նորությունը պետք է որ հետաքրքրի։ Իսկ այն զույգերը, որոնք պատրաստվում են փոխնակ մոր ծառայություններից օգտվել, պիտի իմանան այդ առանձնահատկության մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է