• Latest news

Հնդկաստանում հսկայական՝ 6 կիլոգրամանոց երեխա է ծնվել (ֆոտո)

6 հոկտեմբերի, 2015  20:53

Հնդկաստանում լույս աշխարհ է եկել մի երեխա, որը գրեթե 6 կիլոգրամ է կշռում։ Բժիշկների կարծիքով, երեխայի քաշն ու չափերը կապված են մոր քաշի հետ, որը 100 կիլոգրամ է կազմում։ Երեխայի ճշգրիտ քաշը ծնվելու պահին եղել է 5.9 կիլոգրամ, եւ դա Հնդկաստանում ազգային ռեկորդ է։ Բժիշկներն ու մանկաբարձները սկզբում հույս ունեին, որ կինը կկարողանա ինքնուրույն ծննդաբերել երեխային, բայց վերջինս այնքան խոշոր էր, որ ստիպված են եղել արագ կեսարյան հատում անել։ Ինքը՝ մայրը եւս շատ խոշոր է, եւ արդեն վաղուց տառապում է դիաբետից, ինչը մասնագետների կարծիքով կարող է ազդել երեխայի քաշի եւ առողջության վրա՝ մեծացնելով ճարպակալման զարգացման վտանգը։

«Ես դեռ երբեք այսպիսի հսկայական երեխայի ծնունդ չէի ընդունել,-ասել է մանկաբարձ Անամիկա Ագարվալը։ Մեզ համար նա իսկական անակնկալ էր։ Չէ՞ որ նա ամենախոշոր երեխան է ոչ միայն մեր հիվանդանոցի պատմության մեջ, այլեւ՝ ամբողջ երկրի։ Նրա մայրը փորձել է բնական եղանակով ունենալ երեխային, բայց երեխան չափից ավելի մեծ էր, այնպես որ անհրաժեշտ եղավ կեսարյան հատում իրականացնել։ Այժմ մայրն ու երեխան իրենց լավ են զգում։ Սկզբում երեխան շնչառական խնդիրներ ուներ, բայց հիմա արդեն դա կարգավորվել է»:

Իհարկե բժիշկներն արդեն նախատեսում են երեխայի համար սննդակարգ սահմանել, որովհետեւ ավելորդ քաշը լրացուցիչ ճնշում է գործադրում սրտի վրա, ինչը բավականին վտանգավոր է, եթե նկատի առնենք երեխայի տարիքը։ Հնդկաստանում երեխաների միջին քաշը ծնվելու պահին կազմում է 3 կիլոգրամ։ Մինչեւ այս երեխայի ծնունդը, Հնդկաստանում ամենածանր երեխան համարվում էր Մանիպուր անունով մի աղջիկ, որի քաշը ծննդյան պահին եղել էր 5,8 կիլոգրամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է