• Latest news

Արմեն Մուրադյանը սփյուռքահայ բժիշկներին. ձեզանից յուրաքանչյուրը կարող է դպրոց ստեղծել

6 հոկտեմբերի, 2015  20:28

«Անգնահետելի է սփյուռքահայ մեր գործընկերների ազդեցությունը Հայաստանում առողջապահական համակարգի եւ բժշկության զարգացման վրա։ Մեր բժշկագիտությունը արագ զարգացավ հատկապես 1990-ականներին, երբ մեծ աջակցություն ստացանք սփյուռքահայ բժիշկներից»: Այս մասին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ընդունելով Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խմբին:

Նա ընդգծեց, որ Հայաստնում բժիշկների մի նոր սերունդ ձեւավորվեց, որն աշխատում է միջազգային չափորոշիչներով եւ նոր մոտեցումներով։ Նախարարը նշեց, որ առանձին անհատներ կարողացան ամբողջ մի ուղղություն փոխել, դպրոցններ ստեղծել։ Սրտաբանության ոլորտում նման առաքելություն ունեցավ Հրայր Հովակիմյանը, իսկ ուրոլոգիայում` Կարո Դերձակյանը։

«Ձեր այցելությունը մեզ համար մեծ կարեւորություն ունի` հաշվի առնելով, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է նման առաքելություն իրականացնել»,-ասաց նախարարը։

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը ներկայացրեց խմբի բոլոր մասնագետներին, որոնց մի մասն այլ ազգերի ներկայացուցիչ են։ Պատվիրակության անդամներից ոմանք ամբողջ խմբի անունից իրենց պատրաստակամությունը հայտնեցին այցի շրջանակում հնարավորինս օգտակար լինել Հայաստանի առողջապահական համակարգին եւ հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմանը։

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի եւ Լոռու մարզերում վաղվանից կսկսեն կրթական, բուժական իրենց գործունեությունը։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել