• Latest news

Առաջին տեսակի դիաբետով հիվանդ մարդկանց ենթաստամոքսային գեղձը հնարավոր է «վերբեռնել»

7 հոկտեմբերի, 2015  19:40

Առաջին տեսակի դիաբետի ընթացքը կարելի է թեթեւացնել՝ ուղղակի «վերբեռնելով» ենթաստամոքսային գեղձի բջիջները, որպեսզի այն սկսի ինքնուրույն ինսուլին արտադրել։ Այդ դեպքում օրգանիզմի համար ավելի հեշտ կլինի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում պահելը, եւ հնարավոր է, որ ինսուլինի ամենօրյա ներարկումների անհրաժեշտությունը վերանա։

Ենթաստամոքսային գեղձի վերականգնման այդ մեթոդը մի անգամ արդեն հաջողությամբ փորձարկել են լաբորատոր կենդանիների վրա։ Այդ մասին հաղորդել են բելգիացի գիտնականները Բարսելոնում (Իսպանիա) էնդոկրինոլոգների ամենամյա հանդիպման ընթացքում։ Այժմ թիմը պատրաստվում է իր աշխատանքի արդյունքները հրապարակման ներկայացնել։

Առաջին տեսակի շաքարային դիաբետի պարագայում ենթաստամոքսային գեղձը չի արտադրում այն ինսուլինը, որն ապահովում է գլյուկոզայի անցումը արյունից դեպի օրգանիզմի բջիջներ։ Արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար հիվանդները ստիպված են լինում անընդհատ ինսուլինի ներարկումներ անել։

Այլընտրանքային բուժման փնտրտուքում Ֆիլիպ Լիսին եւ իր գործընկերները Սեն Լյուկի Բժշկական համալսարանից (Բելգիայի Լեւեն կաթոլիկական համալսարանի մի մասը) օգտագործել են այնպիսի մեռած դոնորների ենթաստամոքսային գեղձի բջիջներ, որոնք մեռնելու պահին դիաբետով հիվանդ չեն եղել։

Ծորանների բջիջներն ինքնուրույն կերպով ինսուլին չեն արտադրում, բայց աճելու եւ հատուկ տեսակի բջիջների վերածվելու հակում են ունենում։ Լաբորատորիայի թիմն աճեցրել է անհրաժեշտ բջիջները, եւ ստացված նյութը ճարպ պարունակող մասնիկներով մշակելով՝ բջիջները վերածել է ինսուլին արտադրողների։ Ճարպի մասնիկները MAFA-ի ստեղծման համար անհրաժեշտ գենետիկ կոդ էին կրում (ըստ էության, դա գենետիկական «փոխարկիչ» է), որը կապվում է միջուկի մեջ գտնվող ԴՆԹ-ի հետ եւ ակտիվացնում է ինսուլինի արտադրությունը։ Այնուհետեւ գիտնականներն այդ փոփոխված բջիջները ներպատվաստել են առաջին տեսակի շաքարային դիաբետով հիվանդ մկներին։ Կենդանիների մոտ վերականգնվել է ինսուլինի արտազատումը, ինչի մասին վկայել է արյան մեջ շաքարի ընդունելի մակարդակը։

Այժմ նախատեսվում է առաջին տեսակի շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց ներարկել այն մեռած դոնորների բջիջները, որոնք վերածվել են ինսուլին արտադրողների։ Եթե փորձը հաջողությամբ պսակվի, դա դիաբետի բուժման գործում մեծ առաջընթաց կլինի։

«Հույս ունենք այդ բջիջները տեղադրել հատուկ սարքի մեջ, որը կներդրվի մաշկի տակ։ Դա թույլ կտա խուսափել օրգանիզմի իմունային համակարգի պատասխան հակազդեցությունից, որովհետեւ իմունային համակարգը կարող էր բջիջներն ընկալել որպես օտարածին մարմին եւ վանել իրենից», - ասում է հետազոտության հեղինակը։

Մեթոդի հեղինակների խոսքով, կլինիկական փորձարկումների համար երեքից հինգ տարի անհրաժեշտ կլինի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել