• Latest news

Ինչպե՞ս պահպանել տեսողությունը, եթե անընդհատ նստած եք համակարգչի դիմաց

7 հոկտեմբերի, 2015  16:31

Նստած կենսակերպը եւ համակարգչի առաջ անցկացված ժամերը բացասաբար են ազդում մարդու տեսողության վրա։ Ինչպե՞ս կարելի է պահպանել տեսողությունը եւ նվազեցնել մոնիտորի վնասը։  Այդ մասին որոշ խորհուրդներ է տվել ակնաբույժ եւ միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը 

Վարժություններ

Նախ եւ առաջ, ցանկալի է ժամանակ առ ժամանակ պոկվել մոնիտորից եւ աչքերի համար վարժություններ անել։ Օրինակ՝ այ այսպիսի. 

Նայեք պատուհանի վրա որեւէ բծի, հետո նայեք դեպի հեռուն։ Վարժությունը կրկնեք 15 անգամ։

Գլուխը չշարժելով՝ ուսումնասիրեք սենյակի անկյունները։ 

Փորձեք աչքերով քթի ծայրին տառեր կամ թվեր «գրել»։

Մի քանի վայրկյան ամուր սեղմեք աչքերը։ Որպես տարբերակ, մի որոշ ժամանակով ուղղակի փակեք դրանք, թույլ տվեք, որ հանգստանան։ 

Դուրս եկեք պատշգամբ, նայեք հեռուն, որպեսզի աչքերը կարողանան հանգստանալ եւ լիցքաթափվել։ 

Սարքային վարժություններ

Այս վարժությունները կարելի է անել բժշկի կաբինետում, հատուկ սարքավորումների օգնությամբ։ Նրանք նաեւ նպաստում են աչքերի թուլացմանը։

Աչքի կաթիլներ

Աչքի համար բազմաթիվ կաթիլներ կան, որոնք խոնավեցնում են դրանք կամ էլ քնից առաջ մեծացնում են բիբը։ Բայց դրանք ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու լցնել խորհուրդ չի տրվում, որովհետեւ հիվանդն ինքը կարող է չիմանալ, թե ինքն ինչ խնդիր ունի եւ իրեն ինչ դեղամիջոցներ են անհրաժեշտ։ 

Հիշեցնենք, որ մոնիտորի առաջ անընդհատ նստելն ու նստակյաց կյանքը նպաստում են կարճատեսության զարգացմանը։  Հետաքրքիր է, որ ակնաբույժի կարծիքով այսօր 2 անգամ ավելի շատ են կարճատեսությամբ տառապողները, քան 20 տարի առաջ։ Երեւում է, դա կապված է նոր տեխնոլոգիաների զարգացման հետ. Մարդիկ գնալով ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ կամ հեռախոսի մեջ մտած, եւ հազվադեպ են դուրս գալիս փողոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել