• Latest news

Հնդկաստանում չորս տարեկան տղայի փորում նրա թերզարգացած երկվորյակին են հայտնաբերել

7 հոկտեմբերի, 2015  18:37

Չորս տարեկան տղայի ծնողները, որոնք նրան հիվանդանոց են տարել  փորի սուր ցավի պատճառով. սարսափով իմացել են, որ այդ ցավերի պատճառը մեռած պտուղն է, որը գտնվում է երեխայի ներսում։

Արեւմտյան Բենգալ նահանգի Մինդապուր շրջանի  Հարկաբանդ գյուղից տղան ծնվել է այդպիսի փորով։ Այդ վիճակը կոչվում է foetus in fetu՝ արգանդային պտուղ պտղի մեջ կամ էլ՝ սաղմ սաղմի մեջ։ Արժե նշել, որ դա շատ հազվադեպ է պատահում, 500 000 ծննդից միայն մեկի դեպքում։

Անցյալ շաբաթ տղան սկսել է գանգատվել փորի ցավերից, եւ նրան հիվանդանոց են տարել, որտեղ բժիշկները սկզբից մտածում էին, թե երեխան ուռուցք ունի։ Սակայն նրանք ցնցվել էին, երբ գերձայնային հետազոտությունը եւ համակարգչային տոմոգրաֆիան ցույց էին տվել երեխայի փորում մեռած պտղի առկայությունը։

«Մեռած սաղմը ձեռքեր, ոտքեր եւ մասնակիորեն ձեւավորված գլուխ է ունեցել, պատմել է բժիշկ Շիրշենդու Գիրին, որը պտղի հեռացման վիրահատություն է կատարել։ Այժմ տղան իրեն լավ է զգում, բայց գտնվում է մեր հսկողության տակ»:

Հիշեցնենք, որ նման դեպքերում   արգանդում երկու պտուղ ունեցող աղջկա մասին 2015-ի փետրվարին հաղորդել է Hong Kong Medical Journal ամսագիրը։   2015-ի դեկտեմբերին նման դեպք է արձանագրվել Երեւանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել. երկու ամսական աղջկա փորից նրա չզարգացած երկվորյակին են հանել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել