• Latest news

Հայաստանում հոգեկան խանգարումների բուժման կատարելապես նոր մեթոդներ են կիրառվում

8 հոկտեմբերի, 2015  18:35

Հայաստանում արդեն հաջողությամբ սկսել են կիրառել հոգեկան խանգարումների բուժման միանգամայն նոր մեթոդներ, որոնք շատ ավելի հարմար են հիվանդների համար ու չեն հանգեցնում նրանց խարանավորմանը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել է «Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Անաիդա Գեւորգյանը:

Նրա խոսքով, դա հնարավոր է դարձել երկարացված գործողության հոգեմետ դեղորայքի նոր սերնդի շնորհիվ, որոնք գրեթե ոչ մի կողմնակի ազդեցություն չունեն: Նոր սերնդի դեղամիջոցների մեկ ներարկումը հնարավորություն է տալիս շատ արագ ու արդյունավետորեն մարդկանց դուրս բերել պսիխոտիկ վիճակից՝ առանց նրանց մեկուսացնելու կամ ընտանիքից ու սոցիալական միջավայրից կտրելու: Ընդ որում մեկ ներարկումը փոխարինում է մեկ ամսվա հաբերով բուժմանը: Նման ներարկումը էժան չէ, բայց եթե համեմատենք այն 30 օրվա համար նախատեսված հաբերի գնի հետ, ապա դրանք գրեթե համարժեք կլինեն, էլ չասենք, որ հարմարության տեսակետից հիվանդի համար մեկ ներարկման մեթոդը շատ ավելի նախընտրելի է:

Անաիդա Գեւորգյանի խոսքով, այդ դեղամիջոցները, որոնք արդեն կիրառվում են «Ալֆա Բետտա» կլինիկայում, տարբեր չափաբաժիններով հարմար են աֆեկտային պսիխոզների, շիզոֆրենիայի, տարիքային խնդիրների բուժման համար: Մարդուն պսիխոզից կարելի է հանել մեկ շաբաթում, իսկ հետո անցնել պահպանողական թերապիայի՝ նշանակելով դեղամիջոցի ավելի ցածր չափաբաժիններ:

Հոգեբույժը նաեւ նշել է, որ դեպրեսիայի բուժման համար նույնպես հիմա նոր հակադեպրեսանտներ կան, որոնք չունեն կողմնակի ազդեցություններ: Դրանց միջոցով հնարավոր է շատ արագ մարդուն հանել դեպրեսիայից, ինչը շատ կարեւոր է, քանի որ որքան երկար է տեւում դեպրեսիան, այդքան շատ է վտանգը, որ այն քրոնիկ կդառնա:

«Ալֆա -Բետտա» ախտորոշման կենտրոնը բոլոր լաբորատոր անալիզների 25 տոկոսի զեղչ է հայտարարում հոգեկան առողջության ոլորտում խնդիրներ ունեցողների ու նրանց ընտանիքների անդամների համար: Լաբորատոր հետազոտությունների ցանկին կարելի է ծանոթանալ Կենտրոնի կայքում:

Մասնագետներ. հոգեկան հիվանդների նկատմամբ խտրականությունն անթույլատրելի է 

Ինչպե՞ս տարբերել հոգեկան խնդիրները. մասնագետների խորհուրդները 

Հայաստանում հոգեբուժական ծառայությունը բարեփոխումների կարիք ունի. «Ալֆա Բետտա» կլինիկայի տնօրեն 

«Ալֆա Բետտա» ախտորոշման կենտրոնը առաջարկում է հոգեկան խնդիրների բուժում՝ ստացիոնարից դուրս 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է